Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Մեր մեծ, չաղ, հայկական հարսանիք

Էսսե
Posted on 2018-11-15

Եթե մեր հեղափոխությունը համեմատենք ընտանիքի ձևավորման փուլերով անցնող միջին վիճակագրական հայ զույգի հետ, ապա տեղական ինքնակառավարման ընտրությունները նշանդրեքն էին, երկարաժամկետ սիրո և հարաբերությունների լրջության առաջին պաշտոնական ձևակերպումը։ Իսկ ԱԺ ընտրությունները՝ երկար սպասված մեծ-չաղ-հայկական հարսանիքն են լինելու։ Իր խայտաբղետությամբ Իմ քայլի ցանկը կարծես հենց այդ մոդելով է կազմված՝ դե քավորը սրբություն է՝ չենք քննարկում, զույգերի անմիջական ու ակնհայտ բարեկամները, հետո՝ առաջնագծում երիտասարդ հարսնաքույրեր և փեսեղբայրներ – համ պետք են, համ դեռ էն թաքուն հանդիպելու օրերից զույգին խրախուսել են, կան նաև հեռու ու մոտիկ այլ բարեկամներ, որոնց անհարմար կլիներ չհրավիրելը, ոմանք էլ հրավիրվել են, որ հարսանիքի զապիսը սիրուն նայվի, ճոխ, մի քանիսը պարզ չի, թե ում հետ են եկել, բայց դե որ մեր հարսանիքին են հրավիրված՝ կբարևենք, կժպտանք, որպիսությունները կհարցնենք, հնարավոր է նաև կողքի բանկետ են հրավիրված, ուղղակի՝ դուռն են շփոթել, այդպես էլ է լինում մեծ միջոցառումներին։ Մի քանի շատ սրտամոտ ու ջիգյարով բարեկամներ էլ կան, որենք չեն հրավիրվել, որովհետև տաքարյուն են, կարող է խմեն ու ասեն՝ բայց հարսը գեշ չի՞ մի տեսակ, մի քանի իրենց՝ ընտանիքի բարեկամ համարող հարևաններ էլ չկամությամբ բամբասանքներ կտարածեն զույգի անհամապատասխանության մասին, քանի որ ակնկալում էին հրավիրված լինել, բայց՝ չեն․․․ )) Ինչևէ, մինչև հարսանիք գրեթե ցանկացած զույգ մեեծ ուշադրության ու քննարկման տիրույթում է, խնամիները միմյանց թերությունների մասին դիվանագիտորեն լռում են, որ ընտանիքի կազմվելուն վայիս չլինեն և այլն։ Բայց հարսանիքով ահա ավարտվում է բոլորի ուշադրության թոփ թենում գտնվող զույգի շուրջ առկա բնական իրարանցումը և բոլորը, դե գոնե մի քանի ամիս անց սկսում են կոնկրետ արդյունքներ ակնկալել ու արտահայտել այն «հը՛, երեխեք, նորություն-մորոթյուն չունե՞ք դեռ․․․» կարգի կպչուն հարցադրումներով:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme