Եվ ո՞ւր է այն թուրմը արթնության,
ուղեղի նանոդռներ բանողն այն,
որ չափելու համար նախատեսված աչքին
արտոնում է տեսնել։
Տեսնել։ Տեսնել: Տեսնել,
որ հրեշի պես չարագուշակ
առ քեզ գայթող սև թուխպը –
ահահահարկու․․․ մամա ջան
և հրեշտակի պես ծավալվող
ամպ-հովանի ամպիկն այն,
որ ցավացող սրտիդ սպեղանի թվաց
քնքշորեն թաց․
հույսի ակնարկ, նշան այնկողմնային –
զուտ ջուր են, փոշամած ջուր են,
որ օրերիդ միայնության վրով
հա գլորում է անտեր քամին՝
քեզ թողնելով ստվերե
պատրանքների բերքը։