Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Բազմ

Էսսե
Posted on 2020-01-03

Հայր Միքայելին անձամբ չեմ ճանաչում, բայց միշտ լավ բաներ եմ լսել իր մասին, իբրև պարկեշտ, ճգնավորի ժուժկալ կյանքով ապրող հոգևորականի։ Իր ընտրած ճանապարհը և ապաշխարհիկ կենցաղը լրիվ արժանի է հարգանքի, այո կուսակրոնությունը, այսինքն սեռականության հաղթահարումը գիտակցության ազատագրման անհրաժեշտ պայմաններից մեկն է, կամ քրիստոնյայի լեզվով ասած՝ աստծուն ճանաչելու։ Բայց մեկ բան է, երբ դու քեզ համար ես ընտրում այդ ճանապարհը, մեկ այլ բան է, երբ մատ թափ տալով պարտադրում ես այն մարդկանց, ովքեր պատրաստվում են զուգավորման, այսինքն ընտանիք կազմելու, այսինքն սեռականության հիմքի վրա գոյացող միությանը զրկել դրա դրսևորումներից, հետն էլ ջահելության էն վառ տարիքում, երբ հորմոններդ ինտելեկտիդ փաթթել դրել են չուլան ու իրենք են քեզ ռուլիտ անում, կներեք, միամտություն է։ Տղամարդու և կնոջ կապը գոյանում է քիմիական ամենախորը մակարդակում, թերևս այն օրից, երբ գոյություն ունի սեքսի միջոցով բազմանալը, իսկ դա շատ հին պատմություն է, այսինքն էնքան հին, որ մեր ինքնագիտակցության բազային կտորն է, էնքան դոմինանտ ու խորքային, որ շատերի մտքով երբևէ չի էլ անցնում, որ այն կարելի է վերանայել։ Անգամ ծիծաղելի է այս ամենի փաստարկումը։ Բայց ընդհանուր առմամբ երիտասարդներին ուղղված հոգևորականի պատգամը՝ չորով զսպվածության, ես կուզեյի փոխարկել՝ գիտակից ընտրության պատգամով։ Ձեր հորմոններն ասում են բազմացիր առաջին իսկ հնարավորությամբ, ձեր մշակութային ժամանակակից մարդու ինքնությունն ասում է՝ դու արժանի էս ճանաչելու բազմազանությունն ու հարուստ մարմնական փորձառություն ունենալու, էդ երկուսն էլ անգիտակից ազդակներ են, որոնք էդ տարիքում կարելի է մեղմել սովորելով, աշխատելով, պարելով, արշավներով, քաղաքացիական ակտիվիզմով և այլն մինչև մի քիչ հորմորնները կնահանջեն ու տեղ կտան գիտակցության ձայնին լսելի դառնալու համար։ Առանց խորը հոգևոր կապի, առանց իրար երկարաժամկետ հեռնկարում կյանքի բազմաթիվ իրավիճակներում բավարարելու պատրաստակամության դեռ ոչ մի զույգ չի կայացել ու ոչ ոք չի գտել իր խաղաղ համակեցությունը։ Այնպես որ իմ պատգամը ձեզ՝ իրար ինչքան ուզում եք բդեք, պաչպչվեք և այլն, բայց առանձնապես մեծ կարևորություն մի տվեք դրան իբրև ձեր կյանքի ուղեկցին ճանաչելու և ընտրելու գործոն, անգամ հակառակը, դա հաճախ կարող է խանգարող գործոն լինել։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme