«Ասա թո քշի ռայկոմ բայց մուննաթով ասա
որովհետև սիգարետը քցեց լուսամուտից
հենց նստեցիր
էս ինչքան ստից գործերի լծեցիր ինձ ապեր
ասինք ձանձրանում ենք չասինք պարապ ենք
թեբա ժողովրդի վստահության քվե
ախ ինչ ծիծիկներ են հաստատ ֆեյք ա րիմուվ տուր
տարինեեեերս անցան մեր սերն ու արդյունքները
ասա աջ մտնի էս բանի մոտից էս ով ա էս շումախեռը
ախպոր պես ոչ մի ավտո ես սարսափում եմ ես չեմ կարող
ինչ մի թեմայա սխմիր էկավ կամանձիռսկի նստիր գնացիր
հիշի վաղը գնանք էն քինոայով ու ավոկադոյով
սալատից ուտենք ես պետք է երկար ապրեմ
մեռնելու ոչ մի իմաստ չկա ախր
հլա գուգլի վիռսծիծ բաոբաբ իզ կոստչկի
ամիսներով տրված հետագծից
հետույքդ չես տեղաշարժում ապեր
մարմինդ թուլանում ա գնալով սենց չես երկարի
ես թերուս ես հոգնամած ես ձանձրացկոտ ես անհաստատ
ես պայծառ ես նրբազգաց ես ապրումակցող ես սրամիտ
ինձ օդ ա պետք թթվածին ստատիկ քոմենթատոր էս դարձրել
արտավազդն ասեց
որ ես իմաստություն եմ փնտրում ու ճպպցրեց
պատկերացրու հինգ հեկտար հող ունենանք
սեփական ջրհոր թույն լանդշաֆտնի ձիզայն կանենք
ճապոնական այգի կա անգլիական կա
կարելի ա հայկական այգու կոնցեպտ մշակել ախ
պապլոր պապի պլոր սզնի մասրենի վայրի մասրենի
սիրված ու հայտնի կդառնանք,թե չէ տեքստով էսօր
լսի դու օբշի ջոգում էս չէ որ իմ համար խոսքի մեկ ա
ես մի բան իրոքից անում եմ թե երևակայում եմ
իբր արեցի կանեյի հիմա ամեն ինչ նույն լայքն ա բերում ապեր
և բանը և դրա խոսույթը և դրա շեյրը և դրա քոմենթը
ես դեմք եմ բայց ես ինչ դեմք եմ խորամուխ դեմք
մեռնող մարմնում ինքս ինձ հերիքելու աստիճան հիմնականում իհարկե իմպլանտների համար չզանգեցիր
ինձ պատշաճ սնունդ ա պետք
եթե ես մի բան չհասցնեմ էլ տղերքը կանեն չէ
բայց ինչի չհասցնես մյուս կյանքի համար
պլաններ կազմելու իմաստը
էս մեկում ապեր էս մեկում հետոն կլինի հետո կմտածենք
տղերքին պետք ա գովալ
որ բարձր ինքնագնահատական ունենան
դավայ պոնչո արա մի բան ասա
հա ես էլ քեզ եմ գովում կռասավեց
սիրտդ թթու ուզեց նոնսենս սիրտը նասոս ա ընդամենը
եսլի շտո
ես եմ թթու ուզում մի հատ էլ կառալյոկ
չէ վարունգը հանի ու պանիր ու կանաչի ու մանանեխ
հլա տես քանի ֆոլլոեր ունենք ֆեյսբուքում
սաղ հեմոգլոբինս մաշում եմ էս գռուպավոյ չատերում
ձանձրանում եմ մեկ ա գոնե մի տեղ գնանք էս ձմեռ
անջատի էդ անտերը մարդավարի հաց ուտենք
բայց սիրուն ա ասա որ սիրուն ա
միշտ երկու ումպ ձնծաղիկի բույր ունի
մեկը ծոծրակին մազերի տակ մյուսը բուկիկի
հլա գուգլի վ զանզիբար ս ձեծմի զիմոյ
էն ոդիսևսի մեյլին չպատասխանեցինք լավ քշի դիվանի կոմ
խնդալու ա բայց կենդանի հույն քրիստոս ճանաչում ենք
կերամիկայի բուդկա ուներ ուրանուպոլիսում
կենդանի փանոս ճանաչում ենք
տուն էր վարձով հանձնում կորֆուի պոռտի մոտ
հիմա էլ ոդիսևս բնապահպան ակտիվիստ
ուզում է գալ հայաստան և վրաստան
50 հոգանոց տուրիստական խմբով
հեռախոսդ ուր ա ստատուս ա հասունանում
ընդամենը մի բառ կոնածառ
արա լավ է խփած պահինք էս տոնածառի թեմայով
բայց իրոք գեշ ա լավ մի հին անեկդոտ հիշեցի էդ արի գրեմ
չքնես չքնես հո դու ծույլ չէս սլաբակ գոնե տվ-ն միացրու
լավ էլի սոված ես սեմուշկեն բացի ծարավ ես ապրես
լուրեր չէ խոհարարական չէ գցի ջիոգրաֆիկ
մտի քեչափ հա հիքսի բոզոնի մասին կաայֆ
խելոքս ոնց ա թուլցնում մոզգ
հլա գուգլի շնչառական վարժություններ փորկապության դեմ
ջերմաստիճանը սենյակում 23 լավ ա տղերքին ծածկի
արա չի շնչում ապերը պուլսը ստուգի չէ տաք ա
հանգստացի պանիկյոռ
ձկների լույսն անջատի կիրակի մաքրի էս ակվարիումը
ամոթ ա
քշի ննջարան լավ չէ զուգարան լավ չէ լսի
մի հատ թույն տեքստ եկավ քշի կոմպի մոտ․․․»
ուղեղիս միաձայն երկխոսությունն իմ ներկայությամբ
հատված
«չէ ապեր ինչ-որ բան էն չի
էքսպերիմենտալ պարապություն
ctrl+a del չէ սպաս լավ փոստի թո էթա»