Սիրով հրավիրում ենք մասնակցելու Կարեն Անտաշյանի «Լավ պրծա» գրքի շնորհանդեսին։ Շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 13-ին, ժամը 19:00-ին «Զանգակ» գրատանը ![]()
Ֆեյսբուքյան իվենթի էջում ձեր մասնակցությունը հաստատելու համրա խնդրում եմ անցնել այստեղ։
Բանաստեղծ Կարեն Անտաշյանի առաջին արձակ ժողովածուն վավերագրական սթենդ-ափ է՝ գրված հուշագրության լեզվով: Այն իր սերնդի խտացված ինքնակենսագրությունն է, որը սովորեցնում է ծիծաղել ցավի վրա և փիլիսոփայություն կորզել կենցաղից: Այս կարճապատումները հիշեցնում են, որ կյանքը բարդ, անտրամաբանական, բայց զվարճալի արկած է, որից, ի վերջո, կարելի է «լավ պրծնել»։
Շնորհանդեսի ընթացքում՝
• գրքի ներկայացում
• զրույց հեղինակի հետ
• հարց ու պատասխան
• գրքի ձեռքբերում տեղում
Մուտքն ազատ է, սիրով սպասում ենք:
Աբովյան 7, «Զանգակ» գրատուն
Փետրվարի 13, ժամը 19:00




