Կարեն Անտաշյանն ունի հրատարակված հինգ բանաստեղծական գրքեր:
Գրքերից երեքը տարբեր թվային ֆորմատներով հասանելի են անվճար բեռնելու համար՝
«Ծիլի-Ծով. գիրք հմայության», Անտարես, 2014թ. ներբեռնել անվճար՝ PDF | Issue | ePub | Mobi
«Անտաշատ», Հեղինակային հրատարակություն, 2009թ. ներբեռնել անվճար՝ PDF | Issue | ePub | Mobi
«Վերջից հետո, Սկզբից առաջ», ՀԳՄ հրատարակչություն, 2004թ. ներբեռնել անվճար՝ PDF | Issue | ePub | Mobi
Վերջին երկուսը գտնվում են վաճառքում և հասանելի են Երևանի գրեթե բոլոր գրախանութներում


Հեղինակն իր գրքերի մասին՝
«Առաջին գիրքս փափկասիրտ է ու մեծամիտ, սկսնակ ապրողի ու բանաստեղծի, սկսնակի գիրք է, երկրորդս՝ հեգնական է ու զվարճախոս, միայնակ ձկնորսի, ազապի գիրք է, երրորդս՝ «Ծիլի-Ծովը», ծիսական է ու խորհրդապաշտական, հասուն բնազդների ու հմայական հետազոտությունների գիրք է», «դզոնը» հայերեն բանաստեղծումի հավաստիությունը վերագտնելու և իրականության հետ առերեսումից առաջացած սեփական ինքնության փլատակները վերամտածելու փորձ է։