Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Բոզիտիվ

Բանաստեղծություն
Posted on 2022-10-03

Երեկ, մեր սովոր ընեկերական լռվելավայրում
չգիտեմ որտեղից հայտնված մի բարեկիրթ հայ
կամ ավելի շուտ՝
ամերիկայում տասնքանի տարի տեղայնանալուց հետո
հայրենիք ակտուալիզացիայի վերադարձած
մի սպիտամաշկ և բարեկիրթ, մտավորական հայ մարդ,
մեր հառաչանքների ու պոշլի անեկդոտների միջակայքում
անվերջ հարմարացնում ու կրկնում էր՝

  • Չէ, բայց ստեղի հայերը հեչ պոզիտիվ չեն մտածում,
    ում հարցնում ես ինչ կա՝ ասում ա ոչ մի լավ բան,
    ում հարցնում ես ոնց ես՝ ասում ա երկրի պես
    ում հարցնում ես հետո՝ ասում ա էլ ինչ հետո
    ում ասում ես պատմի՝ ասում ա պրծել ա պատմությունը,
    պոզիտիվ չկա, պոզիտիվ նիխտ, նօ փոզըթիվ զոն
    կարծես նորմալ տղա էր դեմից, գրքեր առավ
    բայց հետո, չկարողացավ զսպել
    ուրիշ տեղից լինելու իր հրճվանքը
    ամոթանք տվեց ))
    սկզբից լռում էինք ի պատասխան
    չբառնացող դառնությունը ծխի հետ դուրս փչելով,
    հետո Վահրամը փորձեց հումորի տալ՝
    թե, հա, նենց վատ ա,
    որ դաժե տաքսիստները չգիտեն ինչ ա լինելու,
    հետո Սաքոն փորձեց պարպել լարումը,
    թե պոզիտիվ անշուշտ պետք ա միշտ փնտրել
    ոնց էն անեկդոտի մեջ, երբ ուշացած բժիկն ասում է՝
    հիվանդը գոնե մեռնելուց առաջ քրտնեց՞, հա՞
    էդ լավ ա, էդ շատ լավ ա,
    ես բան չասի, էներգախնայող ռեժիմում
    որում թմրած եմ սովորաբար կեսգիշերն անց
    բայց պատկերացրի, թե ոնց ա Աննան
    որ էդ պահին ֆոտոսեսիա էր անում
    երկուեվրոանոց իր իրոք ճոխ բիժույով՝
    իր պոզիտիվ ծիգռովկով իր պոզիտիվ կաբլուկը
    խրում էս եկվորի կոշիկի վրայից ոտնաթաթի մեջ,
    խրում մինչև նրան հայրենի հողին մեխելը
    իսկ ես ասում եմ՝ ժպտա, հարազատ, ժպտա,
    ի վերջո գլուխդ չեն ցխել,
    սա ընդամենը ոտքդ է,
    որից երկու հատ ունես։
Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme