Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Կոճկված ենք բոլորս

Էսսե | Պատմվածք
Posted on 2022-05-07

Հետաքրքիր ա չէ, կարճաթև վերնաշապիկիդ կոճակները մինչև վերջ կոճկած ու գալոյով նման ես մորմոն քարոզիչի կամ բանկի սպասարկման բաժնի աշխատակցի, նու ցանկացած առևտրի կենտրոնում բաժնի խորհրդատուի, ով միշտ երջանիկ ու կյանքից գոհ տեսք ունի, բայց համոզված է, որ լռվել է իր անիմաստ նեղ մասնագիտական հմտությունների ճահիճում։ Եթե վերնաշապիկի թևերը երկար են՝ թոփ մենեջերոտ մեկն ես պետական կամ մասնավոր սեկտրում, թերևս ինքնագոհ ու տեստաստերոնի պերեդոզով գրագետ սրիկա։ Գալոդ հանում ես՝ նմանվում ես շիզոիդային սևեռումներով լատենտ պեդաֆիլի, հը-հը պոլիտեխնիկի սապռամատի լոբորատորիայում բնադրած սոցիոպատ դոցենտի։ Մի հատ արձակում ես կոճակդ՝ դառնում ես միջին վիճակագրական հետերոսեքսուալ տղմարդ, օջախի հայր, ցանկացած ռանդոմ ախպերական կռուգի ռանդոմ անդամ, միգուցե լավ վաստակող ուստա՝ հուրընկալված մեկի հարսանիքին, անգամ այթի ստառտափեր, եթե վերնաշապիկդ վանդակավոր է։ Եթե մի հատ էլ արձակես կոճակդ՝ միանգամից կդառնաս միջին տրամաչափի հարցեր լուծող բոռզի, մանավանդ եթե տակից ոսկե խաչի շղթան ուրվագծվի և ունենաս պլանային ծորացող աչքեր, ամեն դեպքում քեզ քուչում գիտեն, տեղը բերում են, քո գառաժի դեմը ոչ մեկ չի փակում։ Եթե մի հատ էլ արձակես կոճակդ՝ միանգամից, միկրովայրկյաններ անց կդառնաս լատինաամերիկյան, թերևս մեքսիկացի սուծինյոռ կամ որևէ նառկոկառտելում միջին օղակի մենեջեր՝ կախված է վերնաշապիկի ծաղկավորությունից։ Կանգ չառնելով ու ևս մի կոճակ արձակելով ի դեմս քեզ կերևակվի սեռական փորձառությունների ակտիվ փնտրտուքի մեջ գտնվող գեյը, մանավանդ եթե դոշերդ թրաշած լինեն, կամ զգացվի, որ երբևե եղել են։ Մարդ ես, եթե մի հատ էլ արձակես, թվով արդեն 6-րդ կոճակդ, ապա սրատես դիտարկուի առաջ կհառնի հայ ժողովրդական ավանդական պոռճը, որևէ գաջավիկի օգնականը, ազատության պողոտայի վրա եռագույն դրոշակներ վաճառողը, ֆայլաբազարում օրավարձով սև գործ փնտրող Գարուշը, Արարատյան դաշտի կիզիչ արևի տակ բադրջան հավաքողը և այլն։ Յոթերորդ և ութերորդ կոճակը արձակողների մասին երևակայությանս զոռ չտամ՝ հանվելու մոտիվացիաները տարբեր են, եթե վերնաշապիկի տակից թեթև վադալազկա ունես՝ աղքատ ուսանողի ես նմանվում, ով գիշերները լահմաջոյանոցում հերթապահում է, եթե տակից սպիտակ մայկա ունես, բերանիդ չոփ ու սև ակնոցներ աչքերիդ, ապա դառնում ես քրեական համբավով սեռաքաղց մաչո, եթե արձակված վերնաշապիկի տակից ունես միայն փռչոտ լեռնային դոշեր ու ինքնագոհ փոր, ատամներից արանքում լխճած պապիրոս ու թևիդ խաչի նակոլկա, ապա՝ Գագո ձյա, կարող ա՞ խորովածը քաշելու վախտն ա, դու քաշի ես գնամ սոխ-կանաչին, լավաշը ու արաղը բերեմ

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme