Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Մշակութային հեղափոխություն, նոր Հայաստան․ երեխաներ

Էսսե | Հետազոտություն | Քաղաքացիական
Posted on 2018-10-18

#մշակութայինհեղափոխություն #նորՀայաստան #երեխաներ

Իմ շրջապատում շատ ծնողներ, երբեմն ես էլ կարող ենք՝

— Երեխային ստիպել մեր պատկերացրած ճիշտ վարքը, մի բան, որով ինքներս փաստացի չենք ապրում։
— Երեխային պահել հնարավորինս ստերիլ միջավայրերում՝ մեր պատկերացումներում մաքուր, փաստացի՝ անկենդան։
— Երեխային գլխառադ անելու համար տալ պլանշետ ու առժամանակ զսպել նրա՝ մեզ խանգարող շարժունակությունը։
— Ծննդյան տոները կամ որևէ այլ տոն նշել այսպես կոչված մանկական սրճարանում։
— Առհասարակ մանկական համարել ցանկացած բան, որի վրա գրված է մանկական ու տալ երեխային՝ սնունդ, շոր, կրթություն, գիտելիք, երգ, ժամանց և այլն։
— Մանկական սննդակարգում օրինաչափ համարել պիցցան, ֆրին, կոլան, չիպսը, շաքարակապ ուտելիքները։
— Սովորացնել քֆուրներ։
— Ծխել երեխաների մոտ։
— Ցանկացած պահանջի դեպքում առնել ինչ ուզում է, որ էրեխեն հետ չմնա ոչ մեկից։
— Երեխային ստիպելով սովորեցնել ինչ-որ բաներ, առհասարակ բռնի կամ կաշառելու մեթոդներով ստիպել անել որևէ բան։

Սրանց փոխարեն կարելի է փնտրել #այլընտրանք

— Ուղղակի ապրենք այնպես, ինչպես կուզեինք, որ մեր երեխաներն ապրեն, նրանք միանգամից պատճենում են մեր վարքը։
— Ամեն ձև օգնել, գոնե չխանգարել աշխարհը սեփական փորձով ճանաչելու և հետազոտելու երեխայի բնական ջանքը։
— Հնարավորինս շատ շարժվելու առիթներ ստեղծել երեխայի համար բնական միջավայրերում։ Անտառը, դաշտը, գյուղը, այգին, բակը ամենանախընտրելին են․ միջավայրեր, ուր ի հայտ կգան նրա ինքնաճանաչողության և պաշտպանական հզոր բնազդները։
— Ծննդյան տոների կամ որևէ այլ առիթով՝ անգամ ձրի արտադրել սեփական ուրախությունն ու զվարճանքը, ոչ թե միանգամից նրանց վերածել պատրաստի ժամանցի սպառողների։
— Չընկնել Մանկական վերտառությամբ ապրանքների ու ծառայությունների մարքեթինգային ծուղակը, դրանք հաճախ անգամ մեծահասակների համար են վտանգավոր։
— Առողջության առանցքային երկու գործոնները սնունդն ու ֆիզիկական ակտիվությունն են, հետևել թե ինչ են ուտում մեր երեխաները, որովհետև մենք փաստացի գոյանում ենք նրանից ինչ ուտում ենք։
— Չսովորացնել քֆուրներ՝ լեզուն և մտածողութունը անբաժանելի բաներ են, այն ինչ ասում էս կամ մտածում՝ լեզվի մեջ ձևակերպված ապրումներ ու հրահանգներ են՝ համակարգչային ծրագրի նման, որը սկսում է աշխատել նախ և առաջ և հիմնականում հենց քո գլխում, քո համար, կամ՝ քո դեմ։
— Չծխել երեխաների մոտ։
— Ցանկացած պահանջի դեպքում չառնել ինչ ուզում են, որ իբր էրեխեն հետ չմնա ոչ մեկից, երեխեն պետք է սովորի ուզել այն ինչ իրեն պետք է և ոչ թե այն ինչ ուրիշներն ունեն, ինքը՝ ոչ։ Եվ առհասարակ, չպետք է համարի, որ բարիքները հեշտ են ստեղծվում և ձեռքբերվում։
— Ոչ թե երեխան է չար ու անկառավարելի, այլ մենք ենք զայրացկոտ, անգիտակից ու մակերեսային։ Ուղղորդելու և վարքը կառավարելու ավելի թավշյա մեթոդներ կան, որոք պետք է զարգացնել։ Առհասարակ զայրույթը անարդյունավետ վարք է բոլոր իրավիճակներում։
— Ու միշտ հիշել, որ ամեն մի երեխա կյանքի ինքնակատարելագործման բացառիկ հնարավորությունն է, որ շատ կարճ ժամանակով մեզ է վստահված:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme