Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Բանաստեղծություն | Թարգմանություն
Posted on 2025-01-21

Շատերս գիտենք, որ Դեյվիդ Լինչը, բացի ֆիլմերը նաև երաժշտություն է գրել ու նկարել, բայց այ որ բանաստեղծություններ է գրել, համոզված եմ չգիտեիք, ես էլ չգիտեի ու ով հրաշք, գտել եմ նրա սակավաթիվ տեքստերից այս մեկը ներծծված թախիծով ու մոգականությամբ ու սրտատրոփ թարգմանել։

Անվերնագիր

«Ի՞նչ տարբերություն, թե ինչեր գիտես այլ վայրերի մասին, քանի դեռ էս շենքի թակարդում ես։»

Եղբայրս զանգում
և միայն հարցնում է,
թե արդյո՞ք ես կողքի սենյակում չեմ։

Էդ սենյակում եմ ես
ու դրա կողքի սենյակում,
իսկ դրսում քաղմասն է,

բարը, հիվանդանոցը ու հյուրանոց։
Դրսում քամին է, որ արթնացրեց ինձ
եղբորս մասին երազից՝

կանչելով ինձ կողքի սենյակ։
Ու երազը էնքան ֆիլմային էր,
որ մտքիցս թռավ ննջասենյակը,

լոգասենյակը, էն բանը՝ խոհանոցանման։
Միակն, ինչ հուսով եմ գտնել այսպես շփոթ՝
միջանցնքներն են կապակցող,

աճուկների պես կապակցվող։ Ամիսներով
ուրիշ տեղերի մասին եմ մտածում, այնպես՝
ասես գիտեմ դրանք, ոնց եղբորս գիտեմ։

Բարերի մասին եմ մտածում, երբեմն՝
գծանշումների փողոցային ու մի-երկու անգամ,
անգամ վստահ էի, թե կթռնեմ էս շենքից,

բայց միայն միջանցքներ գտա – երբեք տատասկափշերը
սարուբլուրների, կամ հովիտների հողմը։
Ու վերջ ի վերջո մտքիցս կթռնեն էդ ուրիշ տեղերն էլ՝

դեղատունը, մսի խանութը, վարսավիրանոցների լուսամուտները
և վերջապես կընդունեմ էս տեղս,
որպես շրջանառությունից դուրս եկած փող։

Էդ օրը եղբորս մասին չեմ երազի –
կխոսեմ իմ շենքի հանդեպ ունեցածս սիրուց
և նրանից, ինչ վառել եմ այստեղ տաքանալու համար –

ախ ինչ կրակ եմ արել ինձանից ու քեզնից,
ներքնակից, որին քնել ենք, բարձից՝ մեջքիդ տակի,
մազերիցդ՝ մոռացված ու սանրերից,

և ինձ թվում է, թե քեզ էլ կմոռանամ
գիշերն էլ, երբ եղբայրս երազում զանգեց
ու թե ոնց էդ գիշեր իմացա, որ էլ չկաս

անգամ այնտեղերում, որ կարող էի երևակայել,
ուստի այլևս կարևոր չէ, կամ ե՛ս էլ կարևոր չեմ
ու հիմա ուզածս մի բաժակ ջուր է ու մի միջանցք,

որ աճուկ չի դառնում,
ստվերովս անցնող մի փիսո ու
օրը, երբ ես կմեկնեմ

առ այն ամենն ինչ-որ աշխարհն է, ես
կմեկնեմ իմ ապաստանից, ոնց
էն կինոյի միջի հնդկացին՝ ճերմակավոր

կծիկի վերջում՝ մշուշները դեպի,
որը նա կարծում էր՝
թե գիտի իբր։

2012

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme