դզոն սնկերին

նկատել եմ, դուք չե՞ք նկատել
հենց չեմ զբաղվում տիեզերքի հարցերով,
ամեն ինչ խառնվում է իրար,
մի շաբաթ, շատ չէ մի շաբաթ հագնեմ
շատակերությանն ու նեթֆլիքսին՝
կամ աչքս ֆեյսբուքից քոքահան անեմ
կտրվեմ գլոբալ անգիտակցականից
մի մոմենտ՝
քաղաքակրթությունը սկում է վարի գնալ՝
ընկերներս խռովում են իրարից,
արևը շրջանցում է քաղաքներ, հրդեհներ,
ինքնասպանություններ, երաշտ, սով
ջրհեղեղներ, տրտմություն, վիրուսներ
կոալաներ են այրվում, ինքնաթիռներ,
միայն գազելի վարորդներն են նույն դեմքով
ու քաղաքապետարանի ստերջացրած շները
որն է քո քանդվելու տեղը, ձյաձյա
հարցրեց մի խելոք երեխա, որ սիրում է
ամեն ինչ քանդել-հավաքելով սովորել
և աշխարհը տեսնում է լեգոյի պես
ես անընդհատ փորձում եմ, իրոք փորձում եմ
չքնաղ և անիմաստ բաներ ստեղծել,
չքնաղ և անիմաստ բաներ,
բայց ստացվում է միայն ոչնչոտ ու կարևոր
տխուր ու կարևոր, ես փորձում եմ
Արեգակս էն օրը փուչիկներով
տիեզերք թռնող բուխանկա էր նախագծել
օրինակ
բիչոկների վրայով, կոլայի շիշիկների ու դեղձի
խատատուտիկիների մոտից լուսին գլորվեցի
իմաստուն լոռեցի եղել է, եղիցի քյալ քոլեցի
կենտրոն հասա ճոճաթոռովս ժամը վեցին
երբ արևը ծագում էր խլինքազավր մշուշատիզ
փափկամարմին կակղամորթի պես դանդաղ
մենք դուրս ենք սողոսկում հանգիստ
մեր վերարտադրողական տարիքից
դեպի իմաստության ծայրուղի
հայերենի համար քայլիր ուղիղ
թռիր վերև իջիր ցած
հայերենի չիմացության արդյունքում
հարստացրած այն վաղնջահայերեն
պոստմոդեռնիստական քանդոններով
որն է քո քանդվելու տեղը, քեռի՞
հարցրեց էլի ինձ հետևող էդ խելոք լակոտը
որքան է կյանքը տուտուզին դաջած թիթեռի
ես ինչ անեմ որ ամեն ինչ չքանդվի
ինչ էվոլյուցիայի փաստվածը բստրեց սնկերին
մի քիչ ուշադիր չլինես՝
ամեն ինչ քանդվում է
բայց գուցե է և դա է բարին
մի դիմիադրի դողերրրրրոցցքին
ձմմեռ չի, էդ ուղղղակի բանը քանդվումեսսսս

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *