Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Հաճույքների հանրագիտարան

Բանաստեղծություն
Posted on 2019-10-17

Էն օրը, երբ տուն էինք վերադառնում սովորականի պես
պառկովկի տեղի համար հարևանի հետ լեզվակռվով,
երեխեքի վրա գիշերվա ժամին չաղմկելու համար գորգոռալով,
սիթիի տոպրակներով ու լրահոսի քոմենթներով բեռնված
և իրար և ոչինչ չտեսնելու սովորականության չռթիկի տակ՝
Ծտո, նկատեցի՞ր բակի էն խախանդ թավուտում
գիրկընդխառն թաքնված սիրածներին,
որ երբեք մեր պես չլինելու խոստումով նեյցին էս կողմ՝
իրար հետ լպստվելուց առաջ և գուցե շարունակության։

Ալարեցի, բայց ուզում էի մոտենալ ու ասել՝
այ ջահելներ, դուք ի՞նչ եք հասկանում սիրուց –
մենք սիրել ենք իրար պարտքերի տակ ճկռած
ու ճոխության մեջ առլի,
սիրել ենք իրար ծխած և Հայաստանում անծուխ,
սիրել ենք պալիտ չլնելու անաղմուկ
և շուխուրով թատերական,
սիրել ենք թափթփուկ և թվանոց հանգամանքներում,
սիրել ենք իրար սիրուն և գեշ, ահավոր գեշ, էն որ,
սիրել ենք իրար կրքով և չուզենալով, անկապ,
սիրել ենք իրար զգոն և հարբած, տրաքած ասենք,
սիրել ենք իրար քո անմահական թանապուրից հետո
և անգամ էն աբոյի կլեյի համով թխվածքից,
սիրել ենք մեր միջև ուրիշին բռնացնելու ջանքերում,
և սիրել ենք իրար միակությունից հոգնած,
սիրել ենք ծտոտ վիճակներում և վիճակներում լխկած,
սիրել ենք գործից առաջ, հետո և անգամ ընթացքում,
սիրել ենք ուրիշներին ուզելու հուսահատությունից,
և ուրիշներից զզվելու ցնծությամբ,
սիրել ենք խոսքերով գեղեցիկ և ձանձրալի ու լռությամբ,
սիրել ենք անանց հեռուներից, անհպում շատ ավելի ուժգին,
սիրել ենք մարմնակրկիտ և ձեռի հետ՝ կեսաչք հեռախոսում,
սիրել ենք առողջ ու պիրկ, սիրել ենք հիվանդ ու թույլ,
սիրել ենք բարի ու պուպուշ և հիստերիկ անգամ՝ նևրոզային,
մենք սիրել ենք իրար անթվելի դիրքերում
ու հնարավորի կեսին էլ դեռ չենք հասել՝
Էն որ ռոմանոյի ուսանողուհի ա միանում
կամ յոգայի տրեներ,
ծերունական մառազմն ա միանում
և մահվան շունչը․․․

Ախր այ ջահելներ,
դուք ինչ եք հասկանում սիրուց։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme