Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Վերջակետ

Էսսե
Posted on 2022-01-13

Մահը չպետք է քեզ այցելի իբրև անկոչ ու չսպասված հյուր, որ կարող է անխնամ գտնել այգիդ, թափթփված տներդ, քեզ՝ առանց տոնական զգեստների ու սիրտդ ոչ սիրով ու երանավետությամբ առլեցուն։ Մահը չպետք է այցելի քեզ իբրև անհամաչափ հզոր թշնամի, ում հետ հանդիպումը վրիպելու անհեռատես հույսեր ես փափագել և ում գալը պատկերացրել իբրև տիեզերական անարդարություն ու ներկան անվերջ թունավերող դառնահամ, աշխատել մտովի այն հետաձգելու լավատեսություն շռայլել ինքդ քեզ։ Եվ անշուշտ այն չպետք է քեզ այցելի իբրև այլ աշխարհ ճամփորդության հեքիաթային դուռ, հավերժության ուղեգիր, որ այս աշխարհում սնում է լիարթուն չապրելու քո տաղտուկը՝ այլ, չքնաղ ու կատարյալ աշխարհի հնարավոր գոյության հույսով, մի ձև արդարացնում այս կյանքի քո վատնումը։
Ապրել գիտակցված այս կյանքը, միակ փաստական ու շոշափելի գոյությունը, որում առկա էս, նշանակում է ամեն օրվա մեջ ունենալ մահվան սպասումն ու նախապատրաստությունը քո կյանքի գլխավոր ժամադրությանը, որից դեռ ոչ ոք չի հաջողացնել ուշանալ, ժամադրությունը մահվան հետ։
Եթե չի լինելու այլ աշխարհ, ուրեմն ինչքան սիրելի ու քաղցր է դառնալու այս մեկը, եթե չի լինելու հավերժություն, ուրեմն ինչքան չքնաղ է այս օրվա առկայծումը, որ հաջողացրել է որսալ տիեզերական անորոշությունից քո գիտակցությունը, եթե մահն իբրև վերջակետ այցելելու իրավունք ունի ամեն օր, ապա ինչքան խնամված ու ծանրակշիռ է ամեն մի վայրկյանը, որում դու ներկա ես։ Եվ ոչ փառքը, որ կառուցել ես տաղանդով կամ չարամտությամբ, և ոչ իրերը, որ կուտակել ես անազնիվ կամ ազնվորեն և ոչ պատմությունը զվարճալի թե ձանձրալի, որ հյուսել ես քո ճանապարհին ու թողել իբրև սնկերի սնունդ արխիվ կամ սերունդների ոգեկոչման նախադեպ – ոչինչ, ոչինչ չի դրդելու մահվանը փրկել քո եսն ու քո ինքնությունը ժամանակի ամենակուլ ստամոքսից։ Միակը որ ունես իրապես և որում առկա ես՝ կյանքն է, այժմը և այն քաղցրացնող ու իմաստ տվող միակ հմայաթուրմը՝ մահը՝ վերջակետ։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme