Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Անվերջանալի նամակ որդուցս

Էսսե
Posted on 2011-06-26

«Պապ, երբեմն ուզում եմ այնպիսի բանաստեղծություններ գրել, ուր դու ծովահեն կլինես` անողոք ու բռի, աչքդ հանած ու կաղ, բայց սեփական նավով, ազատ, ինչպես օվկիանոսի քամին: Ես ուզում եմ, որ քո մասին լեգենդներ պտտվեն, պապ, որ դու թաքուն պահած գանձեր ունենաս ինչ-որ մի տեղ, Հնդկական օվկիանոսի մի անանուն կղզում, որի տեղը միայն դու կիմանաս ու նույնիսկ ես չեմ իմանա:


Երբեմն ինձ հազիվ եմ զսպում, որ այնպիսի բանաստեղծություն չգրեմ, որն անպայման պետք է փակվի շշի մեջ ու անհույս նետվի ծովը` քեզ հասնելու երազով, որովհետև դու հեռավոր ծովերում պիտի լինես, ահ ու սարսափ պիտի տարածես քո չարագործ հրոսակախմբի հետ` սև դրոշը պարզած անխնա թալանես եվրոպական առևտրական նավերը, իսկ եվրոպացի առևտրականներին որպես ծիսական մսացու ծախես քո մտերիմ մարդակերների ցեղին:
Ինձնից ոչինչ չի գնում պապ, ես կարող եմ գրել այդ բանաստեղծությունը, որ մի ակնթարթում կհասցնի քեզ իմ երազի ինքնությանը, բայց թե ինչու չեմ գրում… միգուցե ես ել եմ քո նման. նենց էլի… »:

«Որքան էլ ցավոտ ու մահացու անտանելի է ինձ համար` անպայման գրիր այդ բանաստեղծությունը, տղես, որովհետև դու դրա համար ես ծնվելու, որովհետև աշխարհի բոլոր տղերքը դրա համար են ծնվում և ընդհանրապես` խորապես թքած իմ վրա, որ նույնիսկ հեծանիվ քշել չգիտեմ:»

Ընթացիկ փոխազդեցությունների տեսություն, հատված

Share Button

1 thought on “Անվերջանալի նամակ որդուցս”

  1. Pingback: Արձա՞կ Անտաշյան, թե՞ չափածո | Վիկա Մարկոսյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme