Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

256 էջանոց ընկերություն

Լրահոս
Posted on 2009-10-13

Ռուս խոսքի օրերի շրջանակում Ռուսաստանի գրողների պատվիրակության կազմում Հայաստան է եկել նաև «Յունոստ» (Юность) գրական ամսագրի երիտասարդ խմբագիր, բանաստեղծ Վալերի Դուդարևը: «Յունոստ» ամսագրի 2009թ.-ի սեպտեմբեր ամսվա համարը նվիրված է հայ և ռուս երիտասարդ ստեղծագործողներին:

Ամսագրում զետեղված են Ռուսաստանի և Հայաստանի նախագահների ողջույնի խոսքերը:

«Շնորհավորում ենք Հայաստանում Ռուս խոսքի օրերի բացման կապակցությամբ: «Յունոստ» ամսագրին մաղթում եմ ստեղծագործական երկարակեցություն», – ասվում է Դմիտրի Մեդվեդևի ողջույնի խոսքում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում ասվում է, որ «Յունոստ» ամսագրի հայ և ռուս համատեղ համարի լույս ընծայումը համընկել է ԱՊՀ երկրներում անցկացվող Երիտասարդության տարվան, և հենց հայ և ռուս երիտասարդներն են շուտով զարգացնելու և խորացնելու երկու երկրների մտավոր համագործակցությունը:

Հայ հեղինակներից ամսագրում թարգմանվել և տպագրվել են երիտասարդ հեղինակներ Կարեն Անտաշյանը, Արտավազդ Եղիազարյանը, Մարիաննա Վարդանյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, իսկ ռուսական կողմից Ելիզավետա Կուդրյավցևան, Ալյոնա Միրինան, Միխայել Սինելնիկովը, Ելենա Շուվաևա-Պետրոսյանը և այլոք:

«Ես նախ կարդում եմ բանաստեղծությունը, եթե այն ինձ հարազատ է լինում, թարգմանում եմ», – ասաց թարգմանչուհի, արձակագրուհի Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, ով օգնել է կազմելու «Յունոստ» ամսագրի համատեղ համարը: Նա նաև նշեց, որ ամուսնացել է հայ երիտասարդի հետ և արդեն 8 տարի է, ինչ ապրում է Հայաստանում, սովորել է հայերեն և թարգմանություններ է անում:

«Յունոստ» ամսագրում զետեղված են արձակագրուհու նկարները, պատմվածքները, թարգմանությունները: Ե. Շուվաևա-Պետրոսյանը նաև Հայաստանի գրողների միության անդամ է:

Aysor.am

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme