Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Գրքերի և երեխաների մասին

Էսսե
Posted on 2015-05-03

 

Կյանքի կողմից

Երեխաներն ու գրքերն ինձ համար ամենաբացարձակ չափման միավորներն են: Ապրածի գնահատման ամենաարժանի չափման միավորները՝ մի դեպքում առ կյանքն ունեցած սրբազան պարտքի կատարումը, մյուս դեպքում՝ առ մարդկությունն ու քաղաքակրթությունը, որ եկել է դատարկություններով ու ցրտերով առլեցուն այս տիեզերքում կյանքի չափազանց փխրունության ու դատապարտվածության գիտակցումին: Եթե երեխաները մեր կենսաբանական հիշողության վերարտադրությունն են, ապա գրքերը՝ մեր անձնապես կուտակած փորձառության ու ճանաչողությամբ ձեռքբերված հիշողության հաղորդագրությունն են առ ապագա: Երբևէ, հարյուր-հազարամյակներ առաջ մենք կտրվել ենք մեզ ծնած բնությունից ու շարունակում ենք հեռանալ ավելի ու ավելի ահռելի արագությամբ դեռևս անհայտ պատճառներով ու չգիտակցված ուղղությամբ, բայց քաղաքակրթությունից ինքնաոչնչացման ճգնաժամ միշտ մի անզգույշ քայլ է և պատմության ընթացքում մենք մեկ անգամ չէ, որ արել ենք այդ քայլը: Դրանք այն ժամանակներն են, երբ հանուն բացարձակ իշխանության սպանվել են երեխաներն ու այրվել գրքերը և դա վերջն է եղել ամեն ինչի: Երեխաներն ու գրքերը լցնում են մեր ու մեր բնության միջև խորացող ահռելի անդունդը, նրանք մեզ փրկում են ամեն օր:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme