Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Ալմոդովարի Հարևան սենյակը

Գրախոսություն | Ֆիլմ
Posted on 2025-01-24

Ալմոդովարի նոր «Հարևան սենյակը» (The Room Next Door) ուղղակի չքնաղ էր։ Համենայն դեպս անցյալ ու էս տարի աղմուկով լրահոսը ողողած ֆիլմերից, որոնց մեծ մասը նայել եմ՝ իր ազդեցությամբ կտրուկ տարբերվող։ Ալմոդովարի ֆիրմային գունագեղությամբ կառուցված գերոճային կադրերը, Թիլդայի կիսամեռելային, ոչայսոչայն-աշխարհիկ դեմքն ու ուրվականային մարմնագծերը, գերէսթետիկ ինտերիերները, զուսպ ինտելեկտուալ երկխոսությունները՝ խորը, բայց մարդկայինորեն պարզ լեզվով, կենցաղային շղարշի մեջ հավերժական հարցերի շոշափումով՝ մի տեսակ ինձ շատ հոգեհարազատ պոետիկա էին ստեղծում – ֆիլմը դարձնելով գերզգայական վայելք ու մելանխոլիկ մեդիտացիա կյանքի ու մահվան, իսկ ավելի ճիշտ գեղեցիկ մահվան թեմայով և ամենակարևորը՝ պայծառացման պես եկած մի ըմբռնումով, թե ինչ է առհասարակ պոետիկան, եթե ոչ հավերժական հրաժեշտից առաջ կյանքի չքնաղ առկայծումի ակնթարթը անվանելու մարդկային ծիսակարգ։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme