Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Անթրաշ, թոքախտավոր բոհեմը չկա

Լրահոս
Posted on 2011-01-20

Երկիր | 20.01.2011

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առաջին անգամ են գրական տարին ամփոփում հրապարակավ. պատճառը լրատվամիջոցներով գրականության քարոզչության պակասն է:

Նիկողոսյանի հավաստմամբ` գրական էջերին ու հաղորդումներին հեռուստաընկերությունները եթերաժամ չեն հատկացնում` մտածելով, որ այն գովազդ չի բերի:

«Գրական տարին չէի ասի, որ հարուստ էր իրադարձություններով, մանավանդ որ իրադարձություն ասելով հասկանում են երեւույթ, որը մեծ աղմուկ է բարձրացրել: Տարվա ընթացքում եթե հետեւենք հեռուստաընկերություններում եւ մամուլում սփռված տարբեր հայտարարություններին, կտեսնենք, որ գրական աղմուկներից մեծ մասն էլ շինծու է»,- ասաց Արք. Նիկողոսյանը:

Վերջինս նշեց նաեւ, որ ցավալի է` երբեմն երկրորդական, երրորդական հեղինակներ շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում մամուլի կողմից, քան` ճշմարիտ արժեքները:Ըստ գրականագետի, երեւույթը նաեւ լրագրողների անտեղյակությունից եւ գրական դաշտին լավ չտիրապետելու արդյունք է:

«2010թ. տվեց լավ արժեքներ ու գրքեր, գրական մամուլի պարագծում էլ վերջին 2-3 տարվա լճացումներից հետո գրականությունը կրկին արծարծման, զգաստացման, հասարակական իրադարձություններին արագ արձագանքման նշաններ է ցույց տալիս: Իսկ լճացումը բնական երեւույթ է, քանի որ գրական պրոցեսն այնպիսի երեւույթ է, որ վերելքներն ու վայէջքները միմյանց հաջորդելու սովորություն ունեն»,-նշեց գրականագետը:

Նիկողոսյանի համոզմամբ` 2010թ.ամենակարեւոր խնդիրը գրող-ընթերցող կապի սերտացումն էր` շնորհիվ ինտերնետի եւ Կարեն Անտաշյանի բացած «Գրանիշ» գրական բլոգի: Ըստ բանախոսի, առաջին անգամ գրական դաշտում լույս տեսան արժեքավոր գրքեր, ինչպիսիք են Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես», Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ», Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը», որոնք ոչ մի ուշադրության չարժանացան ԶԼՄ-ի կողմից, չնայած գրախանութներից շատ շուտ «անհայտացան»:

Գրող Կարեն Անտաշյանը նույնպես նշեց լրագրողների հոգածության պակասը: Նա նաեւ կարեւորեց 2010թ. Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելը:

«Ինտերնետային բում ունեցանք 2010-ին, ինչը էապես նպաստեց նրան, որ մենք կարողացանք գրականությունը տեղափոխել ինտերնետի ակտիվ քննարկման եւ տարածման դաշտ: Հայ գրականությունը երբեք ընթերցողներին այդքան մոտ չէր եղել, որքան` 2010-ին»,-ասաց Կարեն Անտաշյանը:

ԶԼՄ-ում շատ երեւալը Արքմենիկ Նիկողոսյանի գնահատմամբ` նաեւ «ինչ-որ բան այն չէ» է նշանակում: Նա պնդում է, որ եթե հայտարարի, թե Վրեժի գրքի հիմնական առանցքը հայ-թուրքական հարաբերություններն են, ավելի մեծ հետաքրքրության կարժանանա:

«Գործառույթը, որ պետք է ունենա գիրքը, չի ունենում: Լավ քարոզչության դեպքում ընթերցողը գնում է դեպի գիրքը: 2010թ. 3 օր շարունակ Մարտիրոս Սարյանի պուրակում գրքի ցուցահանդես վաճառք էր եւ 3 օրվա ընթացքում ոչ մի լրատվամիջոց չլուսաբանեց»,-նկատեց Նիկողոսյանը:

«Գրանիշ»-ը ոչ միայն նոր ընթերցողների ի հայտ բերելուն է միտված, այլ նաեւ` նոր անունների հայտաբերմանը: Անտաշյանը ստեղծեց «Գրանիշ»-ը` «Ով պետք է անի, եթե ոչ` մենք» գիտակցությամբ, ինչի արդյունքում օրական հազարավոր մարդիկ շղարշի տակ գտնվող ստեղծագործություններ են ջրի երես հանում:

«Այսօր մենք ունենք ինքնության առաջին նշանները ցույց տվող գրական սերունդ: Անթրաշ, թոքախտավոր բոհեմը չկա: Գրողներն իջել` մարդկանց հետ քայլում են` ավելի լավ զգալով ժամանակը: Սակայն շուկայական տնտեսությանը «հարիր» գրաշրջանառության մեխանիզմ չունենք, ինչը շատ ու շատ խնդիրների առաջացման պատճառն է»,-ասաց գրողը:

Գրական շուկա ստեղծելու եւ ընթերցող-գրող կապն ամրապնդելու համար, ըստ Անտաշյանի, անհրաժեշտ է գրական ժառանգության ակտիվ թվայնացման գործընթաց, հայ գրականության «արտահանում» եւ ԶԼՄ-ի հոգածություն:

2011թ. կլինի «Գրանիշ»-ի թերթային տարբերակը. համարները լինելու են թեմատիկ:

Անտաշյանը դժգոհում է, որ չունենք ընթերցանության ավանդույթ, փոխարենն ունենք սերիալ նայելու անխախտ ավանդույթ:

Քաղաքակրթությունը հաստատ օրերից մեկ օր կթակի մեր դուռը, երբ տեսնի` սերիալի ժամին նստած ընթերցում ենք:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme