Հանրային ռադիոյի «Բարձր գրականություն» հաղորդաշարի շրջանակներում գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ Կարեն Անտաշյանը զրուցում են հեղինակի նոր՝ «Լավ պրծա» կարճապատումների ժողովածուի մասին:
Զրույցի առանցքում են գրքի ժանրային առանձնահատկությունները, պոեզիայից դեպի արձակ անցումը և այն վավերագրական հումորը, որով հեղինակը վերաիմաստավորում է մերօրյա իրականությունը:




