Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

ՀՆՈՑԻ (կենարար հմայիլ)

Բանաստեղծություն
Posted on 2013-03-30

Հնամենի նշանագրերի խորհուրդը մեկնելու, նրանցում ամփոփված վաղեմի ուժը արթնացնելու և նորոգելու հմայիլ: Յոթ դռնից ջուր առնել ծակ թասով, հնոց ակնագույն կախազարդը կամ հուռութքը գցել մեջը և ոտքով ճամփա ելնել արևի հակառակ ուղղությամբ: Մինչ ջրի կաթ-կաթ սպառվելը գնալ, ամեն պատահածի բարևել, ասելով՝ բարին արևիդ անթառամ: Ջրի թողած հետագծով մեկնակետ դառնալ՝ արտասանելով հմայանքը: Որքան հեռվից մոտենաս բնին, այնքան զորավոր կլինի արթնացումը: Որպես ուղեկից արդյունք՝ հիշողությունիցդ կպրպտես բազմաթիվ բառեր, որոնք մինչ այդ երբեք չէիր լսել և բազմաթիվ իմաստներ կկարենաս խոսել:

Ասեցի՝ արև իմ աստված, իմ արև-աստված…
Ասեցի՝ հնչեց՝ լսեցի,
կանչեցի՝ տրվեց՝ հիշեցի,
գրեցի՝ մնաց:

Բոլոր դիպվածները թված,
հմայքի նշանով արված
իր անունը՝ անհունը, բունը հետո
հայտնությունս մեկնողին թվաց –
իր նախա-նախա-նախա կասկածը,
որ կա՛, էդ անտերը, կա՛ ***ված
բայց մին էլ՝ չկա հանկարծ:
Չհասա՛ծ, չունեցա՛ծ, հա՛մր,
բերանդ ջուր առած ծանր-ծով,
անբարբառ շիվարած –
անտեսումի չափ մանր… օ՛ֆ:

Իմ գարունն ավելի հավաստ է. խնձորի ծաղիկը,
բզեզի բզզոցը-զզոցը, գնարբուկոտ հովիկը՝ ծիկ,
հնարավոր է որսալ ալիքն ու լողալ հանց աստղահատիկ,
սպառել ներսից ու դրսից, լպստել նույնիսկ,
բայց ունենալուն չհասած՝ ճայթել ի չիք…

չի՛ք չարխափան…
դո՛ւ չես անցնում ճամփան, այլ ինքը՝ քեզ – անգի՛ր,
ճամփեզրի ծառ, ի կենաց նշան՝ ծաղկի՛ր…
բառերի հիշողությունը խաբկանք է,
համընկնումը՝ չի՛ք:

Մայել. հմայել, բուրել. համբուրել, շնչել. արտաշնչել:

Չեմ կարողանում կենտրոնանալ:
Էությունից անվերջ պլստում է բառը –
հայ-հայա հասնում եմ այնտեղ,
ուր ծեսը խռովել է բնությունից,
բայց ի՞նչպես հասնել հիշողությունից էլ առաջ,
ամենայն կարևորին՝ պատմությունից, բառերից էլ առաջ.
չի՛ լինում… ցանկացած սևեռում
մտավո՛ր, մոտավո՛ր է, մո՛տ,
անվերջ մոտ է, անմեկնելի… բառռռռա՛չ:

Մեկնե՛լ քաղաքների աղմուկից,
հատե՛լ ծովերի ճողփյունը,
խլե՛լ անտառների հառաչը,
որսա՛լ մոծակների տզզոցը,
սրտի թպրտոցը,
շնչի խզզոցը,
սսկվել, սսսս՜…
լռել:
Աստ:

………………………….

Դե հիմա առկայծի՛ր, դո՛ւրս արի.
քո չափում քեզ շունչս նշմարեց,
ծիկրակի՛ր հոգեթով քարից,
շոշափի՛ր ինձ, հասի՛ր ինձ, տար ներս,
կապանքիր դարպասներդ վրաս,
որ հանկարծ մեծբերան չխոսեմ,
որ հանկարծ հմայիչ-մահացու հպումն այս
միամիտ չար-տա-հո-սեմ:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme