# հայկականռեսթարթ #նողկալիութնյակ #ներքինհեղափոխություն
Ես ուղղակի երազում եմ, որ կառավարման համակարգի ու իշխանության հեղափոխությունից զատ մենք արձանագրենք նաև մշակույթի վերածված արժեքների ու մտածողության հոգևոր հեղափոխություն։ Նոր Հայաստանում ես ուզում եմ վերանայվի հետևյալ առաջինը մտքիս եկած 8 երևույթների հանդեպ մեր վերաբերմունքը։ Դուք էլ կիսվեք ձեր ցանկով։
- Երբ հայերը սովորեն հերթ կանգնել, այսինքն սովորեն կառավարել հազարամյակներով ձևավորված գոյատևման իրենց ուժեղագույն բնազդի կենցաղային պոռթկումները, որ նոր ժամանակներում բնորոշվում են իբրև սուտի բիթիություն, ապա նրանք կսովորեն նաև մեքենան վարել՝ հարգելով երթևկության կանոնները, կսովորեն չկանգնել ինքնաթիռում վայրէջքից անմիջապես հետո՝ այդպես մնալով մի կես ժամ, կսովորեն մանսարդներով, գարաժներով ու չուլաններով չօկուպացնել հանրային տարածքները ու լիքը նման խելամիտ բաներ։
- Տունը մնացած արտահայտությունը պետք է հռչակվի մարդու հիմնարար ազատությունները և իրավունքները վիրավորող, ոնցոր ԱՄՆ-ում նեգռ բառն օրինակ։ Սա լիքը մարդկանց ներշնչում է անիրական վախեր ու բարդույթներ, զրկում լիարժեք ապրելու և երջանիկ լինելու ժամանակից։ Ընդհանրացնելով` կարելի է ասել, որ ուղղակի պետք է խուսափել ուրիշի կյանքն իր փոխարեն պլանավորելու և ապրել փորձելու պռակտիկայից։
- Քանի որ իմ շրջապատում ընտանիք չկազմած երիտասարդների 5-ից 4-ը կանայք են, ապա հատկապես միայնակ մայրերի ինստիտուտը պետք է խրախուսվի, ֆինանսավորվի հանրայնորեն և պետականորեն։
- Հրավառությունները պետք է համախառն արգելվեն և միայն թույլատրվեն վարչապետի հրամանով խիստ կարևոր դեպքերում, ավելի թանկ, անհիմն ու հակաէկոլոգիական կայֆ մեկ էլ ուսանողական թոշակով ծերեթելի գնալն է։
- Քրիստոսն ինքը մկրտվել է 30 տարեկանում, ինչու ենք մենք մեր օրորոցային երեխաներին տանում կնքում երեխային զրկելով խորապես գիտակցված հոգևոր փորձառության ընտրության իրավունքից։ Հոգևորը մարդու նեղ անձնական փնտրտուքների ոլորտն է, ինչու ենք մենք մեր նեղ անձնական փռչոտ հայկական քիթը կոխում այդտեղ, ուրիշի հոգևոր կյանք։ Ուղղակի պետք է խոստովանենք, որ երխային մկրտելու նույնիսկ ամենաազնիվ մղումը մեր անձնական հավատը հաստատելն է, բայց մոռանալով, որ դա անում ենք ուրշ մարդու հաշվին։
- Բնությունը բացառապես քեֆ անելու տեղ ընկալելը մեր բնության բոլոր հուշարանները վերածել է աղբավայրերի կամ դրանց սերտաճել են զռլամա աղմկահարույց օբեկտները։ Քո տնկած պարտեզում քեֆ արա ինչքան ուզում էս, վայրի բնության հետ շփումը՝ իրեն չվնասող ձևով, հոգատար։ Այս թեմայի շարունակությունն է նաև սպորտային որսի սկզբունքային արգելումը։
- Աշխարհի ամենահումորով ազգերից մեկը միևնույն ժամանակ անհեթեթ ու ձևական բաները ծայրահեղ լրջացնելու ու լրջին տալու ու լուրջ լինելը ֆետիշացնելու զարմանալի մոլուցք ունի, որը հավանաբար 90-ականներից եկող գողական ռոմանտիկայից է գալիս։ Տոտալ անլրջացում եմ ուզում, լուրջ լինելու, թվալու միտումը մեզ ստիպում է լինել հայուգեն, ագրեսիվ, հոմոֆոբ, կին ծեծող, տղա երեխաներին օրորոցում քֆուր սովորացնող, արշավի փոխարեն բո*ի տանող, զռլամա ջիպ քշող, գազոնը ասֆալտապատող, ախռանա ունենալ երազող, Նիկոլի պառոդիայի տակ Սերգեյ Դանիելյանին քրֆող, բարեգործության եկած Էլթոն ջոնի վրա ձու շպրտող, անհիմն դարդոտ, որովհետև դարդոտ ըլնելը ծանր ու լուրջ ա նայվում ամեն դեպքում։
- Հա, մեկ էլ սա, ի նկատի ունենալ չի ժողովուրդ, նկատի ունենալ է: