Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Լույս է տեսել Կարեն Անտաշյանի Լավ պրծա կարճապատումների գիրքը

Posted on 2026-02-13

Հինգ հատոր պոեզիա անց, այսօր ի վերջո լույս տեսավ իմ առաջին արձակ գիրքը՝ «Լավ պրծա» վերնագրով։

Այն ենթագրել եմ «կարճապատումներ», որովհետև ուրիշ կերպ չգտա անվանելու տեքստերի ժանրային պատկանելությունը, որ լողում են պատմվածքի, ֆլեշ-ֆիքշնի, էսսեի, սթենդ-ափի ու ընկերական զվարճախոսության կենդանի հումորի խաչմերուկում։

Ճիշտն ասած՝ գեղարվեստական հորինվածքով պատմվածքներ շատ եմ գրել, բայց երբեք դուրս չեն եկել էնքան, որ դրանք գիրք դարձնեմ։ Փոխարենը՝ վավերագրական հուշագրության ոգով գրված կարճ, բայց ամբողջական պատումների էս ինքնաշեն ժանրը մաքուր գրողական հաճույքով եմ իրացրել։

Գլխանց ասեմ, որ այս գիրքը ոչ թե «արվեստային» բան անելու հավակնող մեկի էսթետիկ-կոնցեպտուալ գրականություն է, այլ մարդուն իրականության անունից մի աներևակայելի բան պատմելու, պատմելով զվարճացնելու հնամենի մարդկային հաճույքը վերարտադրելու փորձ։ Բան պատմելը, չափազանցնելով հետաքրքրացնելը, հետաքրքրացնելով ծաղկացնելը իբրև զվարթ մտերմության արխայիկ ծես մի ժամանակներում, երբ բոլորը ոչ թե պատմություն են պատմում, այլ պատմություն են վաճառում՝ հիմնականում իրենց հաջողության պատմությունը։

Խելքիս զոռ չեմ տվել, բառերն ու դրանց նրբաքուղերն արձակել իմացող սնոբ-միստիկին փակել եմ պադվալում ու իմ մեջ զրոյից վարժեցրել օրերի ստիցության մեջ կյանքի զվարճալի դավադրամտությունը առաջին դեմքով տեսնող-վերապատմողին․ կյանքը, որ բարդ, անտրամաբանական, բայց զվարճալի արկած է, որից, ի վերջո, կարելի է «լավ պրծնել»։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան
  • 2026-02-23 by Karen Antashyan Կարեն Անտաշյանի ստեղծագործական երեկոն «Բուքուբորան» գրական-երաժշտական փառատոնում
  • 2026-02-20 by Karen Antashyan «Բարձր գրականություն». Կարեն Անտաշյանի «Լավ պրծա» ժողովածուն Հանրային ռադիոյի եթերում
  • 2026-02-19 by Karen Antashyan Գրքի տոնը Շանթի եթերում
  • 2026-02-13 by Karen Antashyan Լույս է տեսել Կարեն Անտաշյանի Լավ պրծա կարճապատումների գիրքը

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան
  • 2026-02-23 by Karen Antashyan Կարեն Անտաշյանի ստեղծագործական երեկոն «Բուքուբորան» գրական-երաժշտական փառատոնում
  • 2026-02-20 by Karen Antashyan «Բարձր գրականություն». Կարեն Անտաշյանի «Լավ պրծա» ժողովածուն Հանրային ռադիոյի եթերում
  • 2026-02-19 by Karen Antashyan Գրքի տոնը Շանթի եթերում
  • 2026-02-13 by Karen Antashyan Լույս է տեսել Կարեն Անտաշյանի Լավ պրծա կարճապատումների գիրքը

Ընթերցում

©2026 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme