Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Շուտով լույս է տեսնելու իմ «Չոռ ♡» խորագրով նոր գիրքը

Գրքեր | Լրահոս
Posted on 2024-08-16

Ընկերներ ջան, իմացած լինեք, որ շուտով լույս է տեսնելու ձեր սիրելի բանաստեղծի «Չոռ ♡» խորագրով նոր գիրքը, որ ամփոփում է վերջին տարիներին գրված իմ բանաստեղծություն-մեմաստեղծությունները։

Այս հռչակավոր գրքի ծիծաղելիորեն դրամատիկ և ողբերգականորեն խնդալու տեքստերը գրված են մեմերի ոճավորումով, իսկ դրանք, ինչպես գիտեք մեր մետամոդեռն աշխարհին անսեթևեթորեն տափակ, բայց և միակորեն հավաստի բովանդակություն տվող նարատիվային քվանտներն են վաղուց։ Ձեռքիցս եկածն արել եմ՝ բշտելու լրջի և անլուրջի, կարևորի ու անկարևորի, հեգնականի ու դրամատիկի կանխակալ բաժանարարները՝ օրնիբուն, լրահոս առ լրահոս մեզ հետամուտ պատումների վաղանցիկ երևումներում կյանքի հավերժական պոետիկան ուրվագծելու հույսով։

Սրտագին շնորհակալություններս իմ անդավաճան ընկերոջն ու բծախնդիր խմբագրին՝ Hasmik Hakobyan-ին, որ առանց որևէ նրբանկատության ու պոլիտկոռեկտության այս կամ այն գործս հռչակում էր միջակ ու դուրս շպրտում մոռացության տրցակը՝ անգամ սրտիկների ու հռհռիկների քանակն անտեսելով։ Գրքի շապիկի նկարազարդումն իրականացրած Lilit Altunyan-ին, ում ոգեշնչման աղբյուր է ծառայել մեծ մաեստրո Հակոբ Հակոբյանի «Վիշտ» (1961) խորագրով կտավը՝ հավերժորեն միայնակ մարդուն նոր ժամանակների ոգով պատկերելու համար։ Կնոջս՝ Nare Ghukasyan-ին, որ իմ վրա չպ գտնելու իր սուպերհմտությունն ամբողջությամբ ներդրել է տեքստերիս մեջ վրիպակներ գտնելու և դրանց գրագիտությունը կատարելության հասցնելու համար։ Գրքի ձևավորող Arpine Guloyan-ին, որ համեստորեն դիմացավ ընդհուպ մինչև 10-րդ խմբագրական մակետի կայացմանը։

Շնորհանդեսը հավանաբար կկայանա Երևանյան գրքի փառատոնի շրջանակներում, այդ մասին առանձին կգրեմ։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme