Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Աշնանային շվշվիկներ

Բանաստեղծություն
Posted on 2014-01-27

Նոր լույս տեսած «Ծիլի-Ծով» գրքիցս հրապարակում եմ իմ մեծ վարպետին և աշխարհի ամենաազնվական հային՝ Տիգրան Մանսուրյանին նվիրված բանաստեղծությունների շարքը նրա 75-ամյակի առթիվ:

Իմ մաեստրո պապիկին – Տ.Մ.

*
Որսը և որսորդը շտապում են՝
իրարանցելով խաշխաշե աշունը:

Վերևում,
երկար ճամփորդության համար
անհրաժեշտ ամեն ինչ ամբարած,
հյութեղ մեղրատանձն իր ծառին
վայելում է արևը աշնանային առավոտվա:

Վերջն այնքան անսպասելի է գալիս,
որ որսն ու որսորդը բաժանվում են
անհրաժեշտ:

*
Կուշտ սարդն անձրևից կաթ է որսում –
զվարճանում է:

Սարդն իր վերջին սարդոստայնին
ողջ Աստի աստղածորն է շարահյուսել:

Այլևս չսովելու հեռանկարը
այնկողմնային կապույտն է մշուշի:

*
Հնարավոր չէ սիրել
առանց ունենալու ցանկության
և… հնարավոր չէ ունենալ:

Հնարավոր է միայն հրահրել
վերածվելու ուղղությունը:

*
Ջուրը հասնում է ջրին –
պղտորվում է…
ծովի կանխազգումից:

*
Աշնան ամպ ու զամպին կորցրածս ճանապարհը
երևակայում եմ… շոշափելով
հրեշտակի պորտից երեք մատ ներքև
Ջրհոսի համաստեղության նշանակը…

Տեղորոշումն անհնար է առանց երկինքը կարդալու:

*
Ցուրտ համակարգում
բոլոր տաք բաները փնտրում են իրար…

Տաքանալն ու տաքացնելը
նույն բնությունն ունեն:

*
Աշունն անցնում է լալահառաչ թափորով ՝
քթի տակ շվշվացնելով տխուր ձայնանիշեր
անվերադարձ բաների մասին:

Ես էլ եմ տխրում արդեն սովոր ձևով
ու պատրաստվում հրաժեշտի:

Մի քիչ մեռնելը
միշտ լավ է առողջության համար:

*
Այն ամենն ինչ խանգարում էր ինձ ապրել՝
ինձ սովորեցրել էին:

Հիմա գրեթե լսում եմ լռությունը:

*
Ամբողջ տարին ես արև կերա քեզ համար,
իմ ծառ, և անձրև խմեցի մշուշներից,
լուսնյակ գիշերներում և խավար
սվսվացի խաղաղության նինջը՝
կպած երկնատարած մարմնիդ այս բարալիկ ճյուղին:

Եսը տարվա հիշողությունն էր,
որ կանաչ եղավ, կարմիր և դեղին,
եղավ առաջին ու վերջին անգամ և ահա
սառը քամիների շնչից
հեզորեն հողագույնին հանգավ:

Քեզ անուշ քուն…
[առանց ինձ]
մերկ ու ցանցառ իմ ծառ:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme