Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Անդամության շուրջ

Էսսե
Posted on 2011-12-14

Այս օրերին, երբ յուրաքանչյուր հարմար առիթով ձեզ առաջարկում են անդամակցել որեւէ կուսակցության, եկեղեցու, միության, խմբակի, թիմի, խմբակցության, ակումբի, շարժման, ասոցիացիայի, կոնֆեդերացիայի եւ որեւէ այլ բանի, որ նախատեսված է մարդկանց խմբավորելու համար, երբ անկախ ձեր կամքից դուք հայտնվել եք որեւէ շահառուի թիրախ խմբում, ձեզ նշանառել են, ցուցակագրել, հաշվառել են, վերլուծել, բացահայտել որպես տնտեսական, քաղաքական կամ կրոնական սուբյեկտի, խմբային պատկանելության ձեր պարզ մարդկային պահանջմունքի վրա բռնել են ու անդամագրել, ապա դուք անդամ եք:

Մենք բոլորս անդամներ ենք: Մենք կիսում ենք ոչ միայն համազգեստը, անդամության տարբերանշանը, անդամատոմսը, խմբի հակառակորդներին ու մրցակիցներին ատելու բնազդը, կարգախոսն ու առաքելությունը, այլեւ ընդհանուր ճակատագիրը:

Եվ կապ չունի՝ եթե նույնիսկ երբեւէ անդամագրվել ենք աշխարհը փրկելու կամ գոնե փոխելու ազնիվ մտայնությամբ, ապա շարունակում ենք մնալ անդամագրված, որովհետեւ անհաղթահարելի ամուր կապերով կապված ենք մեր թիմակիցների ու խմբակիցների հետ:

Մեզ` միջին վիճակագրականներիս, որ մի քիչ սոված ենք, մի քիչ անկիրթ, մի քիչ բռի ենք, մի քիչ դժբախտ, իրականում մեկ այլ նույնպիսի մարդ է պետք, որի հետ մի բաժակ գարեջուր խմելու առիթի շուրջ կխոսենք մեր կյանքը ծանրացնող այն ամենից, ինչն իրականում մեզ միավորում է գաղափարներից ու ռազմավարություններից առավել:

Մենք` անդամներս, անկարող ենք կասկածել, կասկածելու դեպքում անկարող ենք հաղթահարել այն անտեսանելի կապերը, որ մեզ կապում են մարդկանց, որոնց հետ միեւնույն փոսում ենք: Ցանկացած պուճուր ու մեծ խմբի հետեւում կա(ն) իրական շահառու(ներ), որոնք հավաքագրել են մեզ, շահագրգռել, միավորել են եւ միաբանել, անդամագրել են աշխարհի կամ մեր սեփական փրկության խոստումով ու որոնք գիտեն, թե իրականում որը որից հետո է, եւ որոնցից հաջորդական ազատագրումը մարդկային անձնական ազատագրման ուղու մի կարեւոր մասն է կազմում:

Սոցիալական շերտավորման այդ խորհրդավոր մեխանիզմը, որ անորսալի սահմաններ է հյուսում մարդկանց միջեւ՝ նույն անձին հաճախ տեղադրելով անդամի եւ անդամագրողի միադեմ երկվության մեջ, քաղաքակրթության շրջապարույրը գլորում է առաջ եւ վերեւ, հրահրում է պատերազմներ եւ տնտեսական աճ, հայտարարում է տարվա նորաձեւ գույնն ու ազատության սահմանումը, ոչնչացնում է Թեղուտի անտառները եւ կյանք որոնում արեգակնային համակարգից դուրս…

Ընթացիկ փոխազդեցությունների տեսություն

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme