Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Միֆ սիրո մասին

Մանրապատմում
Posted on 2022-10-18

Երևի 4-5րդ դասարան կլինեինք, էն ժամանակ հաճախակի սանիտարահիգենիկ շրջայցեր էին անում ու ոնց ստացվեց, մի անգամ երկար եղունգների համար ինձ գեշ նկատողություն արեցին։ Կողքիս նստող Լուիզան, որ գրեթե միշտ մի բեջուռա պանամկով էր, քանի որ իր գլխին էլ անվերջ ոջիլ էին գտնում ու ծնողները իբրև պայքարի միջոց՝ քաչալացնում էին նրան, սկսեց ծաղրել, իր պերմենենտ ստորացման փոխը ինձնից հանել։ Ես էլ իմ անզորությունից սկսեցի հորինել՝ ասի չեմ հասցնում կտրեմ, էս վերջերս չափազանց արագ են աճում, ո՞նց արագ, ասի հա՝ հենց սիրահարված եմ լինում՝ մի գիշերում երկու միլիմետր աճում են, այսինքն նայած, եթե շատ թունդ եմ սիրահարված լինում՝ կարող են նաև մինչև մեկ սանտիմետր աճել։ Չգիտեմ ոնց, բայց իմ էս անշառ կատակը էս աղջիկը մի տեսակ թոքերը գցեց, ու մնացած աղջիկների հետ անվերջ քըչ-փըչ, քըչ-հա փըչ, զգում եմ, որ ինձ են քննարկում ու խունջիկ-մունջիկ անում, էն որ՝ ով է նա, ով է նա հետաքրքրքասիրությունից խլվլացող աչիկներով ինձ են տնտղում անվերջ։ Ու ես սկսեցի խաղալ անորոշ սիրահարվածի իմ նոր կարգավիճակը, որը կարծես մի կարգ բարձր էր դասարանի սոցիալական հիերարխիայում անգամ ամենաակտիվ տղերքի կարգավիճակից ու դա ահավոր գայթակղիչ էր, ինչի արդյունքում ևս մի շաբաթ չէի կտրում եղունգներս ու ստիպված էի անվերջ ձեռքերս հետևս թաքցրած անցնել դասատուների ու տնօրենի մոտով, քանի որ ձեռքերը գրպանում դնելու համարել էին նկատողություն անում, իսկ այ աղջիկներին, ինչպես ինձ էր թվում, ահավոր գրգռում էր, երբ ես անցնում էի ձեռքերս գրպանումս թաքցրած։ Բայց էս սիրահարվել բառի միջսեռային փոխանակումը մի տեսակ անսպասելի արդյունք ունեցավ, ճիշտ է, էդ ժամանակ տղերքով մենք մեր մեջ, իսկ աղջիկներն էլ վստահ իրենք իրենց մեջ սկսել էինք խոսել, թե ով ում է հավանում, բայց էդ միջկլանային մեսիջը, որ կա փոխադարձություն, փոխադարձություն կա՛ – մեր կյանքի էդ փուլում մի տեսակ սեռահասունացման արշալույսի ազդակ դարձավ ու համավարակի պես դասարանցիներից օրը մեկը հայտարարում էր, որ մյուսին է սիրահարվել ու մի ընթացք պատանեկան դեկամերոն մուդ էր տիրում դասարանում, իսկ ես՝ բա լավ ե՞ս ում սիրեմ, ես ում սիրեմ հարցադրմանն ի պատասխան մի քանի երկընտրանքների մեջ մի շաբաթ տատանվելուց հետո եկա վերջնական պատասխանի ու հենց այդ օրն էլ կտրեցի եղունգներս, որ հանկարծ Լուիզան պալիտ չանի:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme