Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Ընթերցումներ ՆՓԱԿ-ում. Ընթերցելով ազատագրել

Լրահոս
Posted on 2013-04-21

«Ընթերցվելով կարելի է և՛ ազատագրել, և՛ ազատագրվել»,- ապրիլի 20-ին Նորարարական փորձառական արվեստի կենտրոնում տեղի ունեցած գրական ընթերցումների սկզբում նշեց միջոցառման համադրող, արձակագիր Նառա Վարդանյանը:

Ժամանակակից գրողների հետ հանդիպումը կրում էր «Ընթերցելով ազատագրել» խորագիրը, և կազմակերպվել էր Արվեստի այլընտրանքային ամենամյա փառատոնի շրջանակներում: Փառատոնի նպատակը նոր տաղանդների հայտնաբերումն ու քաջալերումն է, նրանց հասարակությանը ներկայացնելու համարձակությունը: «Ստեղծագործողը նման է հրաշագործի, ով հազարամյակներ շարունակ պայքար է մղում զավթված ժամանակն ազատագրելու համար»,- նշված է փառատոնի ծրագրում:
Նառա Վարդանյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, անցկացման կարգը, հեղինակներին. «Ես կկարդամ հեղինակի անունը, հետո իր գործից մի հատված և կհրավիրեմ այստեղ` իրեն ազատագրած գործը կարդալու: Հատվածներն ինքս եմ ընտրել, կապ չունի՝ այսօր ընթերցվելիք գործից են, թե ոչ: Կարծում եմ՝ հաճելի զգացողություն է գրողի համար ուրիշից լսել իր գրած տողը: Ինձ համար, համենայն դեպս, հաճելի է եղել»,- ասաց նա:
Ապա ժամանակակից բանաստեղծներն ու արձակագիրները սկսեցին ընթերցել իրենց գործերը: Նրանք ընթերցեցին հին ու նոր գործեր, տպագրված և անտիպ: Հանդիպումն անցավ գրական ջերմ մթնոլորտում:
Ընթերցելով ազատագրվել էին փորձում Էդուարդ Հարենցը, Հովհաննես Թեքգյոզյանը, Լուսինե Եղյանը, Մանե Գրիգորյանը, Արամ Պաչյանը, Արամ Մամիկոնյանը, Աշոտ Գաբրիելյանը, Թոնդրակը, Մհեր Արշակյանը, Նանորը, Սաքո Արյանը, Նշան Աբասեանը, Անահիտ Հայրապետյանը, Կարեն Անտաշյանը, Հայգն ու Հասմիկ Սիմոնյանը: Այն փաստը, որ Հովհաննես Իշխանյանը ներկա չէր հանդիպմանը չխանգարեց լսել նաև նրան: Նորարությունը օգնության հասավ. Իշխանյանի գործը հանդիսատեսին ներկայացվեց ձայնագրության միջոցով:
Հանդիպումը ևս մեկ անգամ առիթ ստեղծեց մտածելու,որ ընթերցանությանը ոչինչ չի կարող փոխարինել, որքան էլ մեր կյանքում շատ լինեն ամեն տեսակի նորարարությունները:
Cultural.am | Աննա Կարապետյան

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme