Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

դզոն արտֆուդի տոմատին

Բանաստեղծություն
Posted on 2019-11-07

կան բաներ իրանց քեֆին, իրանց հավեսով –
ամածյուռ տինտիրիտն է նրանց գոյության ձևը
և կան բաներ, այնպես, ինչպես որ պե՛տք է
այդ դու ես արտֆուդի տոմատ

ինչպես երիտթուրքի արյան խտանյութը
կգրգռեր երիտդաշնակին,
այնպես դու ինձ՝ արնակարմիրս
որ ֆուլ էյջդի ապրվող կյանքի
հյութեղությունն ունես

վերջ անհամ ապրվող օրերին
վերջ չուլանահոտին գավառի
մեզ էլ ոչ մի լայվապետ չի խանգարի
ապրել այս կյանքը գունեղ
թթվավաշոտս

քեզ կարելի է քսել, ճպպցնել,
քեզ կարելի է տարրալուծել
քեզնովոտել ամեն ինչ, ամենքին
տոմատություն իմ

չսիրված անխնամ մորքուրները
շամամները կախ տված հողին
արևով կերակրել են քեզ մի տարի
առջևդ ծնկել, երկրպագել են
որպես իրենց մաշվող կյանքի
տարտամ տոտեմ
կանաչ մացառներում թաքնված
անշտապ շիկնող լոլերիդ
իրենց թթվաշ սերն են հեղել
և թաքուն կարմիրը իրենց
ցավացած օրերի

լոզ, լոզան, լոզանք, նյամ-նյամ
լոզանք ընդունենք միասին
լիզ, լիզան, լիզանք, նյամ-նյամ
չէ, առանց քեզ էն չի

բայց քանի որ արդեն եղել է
տոմատում խեղդվող արտիստ
սնոբները սա կհամարեն էժան տեղայնացում
անցյալում ծեծված բաների
և իմ սերը քո հանդեպ կսպանեն
քոմենթներում
բայց դու հո հիշում ես այն դեպքը,
երբ թքագեղձերս լալիս էին քո կարոտից
և ես գիշերվա միլյոնին անլվա եկա
լֆիկանոցից քեզ տուն բերելու, աղչի –
ախ ոնց բացվեցիր իմ համար էդ գիշեր
մոռանալու չի։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme