Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

մեկը ոչ մեկը

Բանաստեղծություն
Posted on 2017-02-14

.
այդ ինչորոչմեկը որ իր ոսկե հասակում
աննահանջ գիրացել է շաբաթ-կիրակին/300 գր թափով
ասենք հայրենական մայրենական կամ այլ կռվում չմեռնելու տագնապից
կամ երբեմնի չունեցվածքների չտեսնվածքների ջահելական հուզմունքը
փողով տուպը սատկացնելու հունարից
երազանքների թռիչքուղուց մինչ թուդուլիստերի նստակյաց ճահիճը
թառամած այ

ահա այդ հերթականն ի՞նչ կարող է գրել
ոգու ուղու մասին
այս մայրամուտի չքնաղ անդառնալիության մասին
տառապանքի գեղեցկության ասենք

ձանձրույթի տաղտուկը
փսխումով ավարտված թռնելու փորձերն ամեն
փչացող մարմինն ու ծուլացող միտքը
ահա սերիալի նոր սեզոնով են ղզղնած
այսօր էլ գնումների անհրաժեշտ զամբյուղն իբրև վրեժ
ավելորդությունների ստեղծումով պայթող աշխարհից
լուծված է

ոչ ես, ոչ դու այլևս՝ նայն
երբեմնի բանաստեղծվելով աստվողը երբեմն աստվածը
հիմա էլ ոչինչ չունի
բացի որովայնում ու ողնուղեղում կուտակվող
ձանձրույթի ճարպը

ոչոքն ում որ է փնտրել
ոչինչն ինչ որ է կարող
ոչտեղն ուր որ է շտապել
ոչայնմ ոչայդմ ոչևէ
ոչ և ոչ և ոչ և ոչ և ոչ և այլն

ես կարող եմ հիշեցնել, որ մռայլ կաղնիների լուռ թավուտում
այնտեղ, ուր բուքը սիրվելու ոչ մի տեղ չի թողնում և թքած ունի
որ դու կարող ես և չդիմանալ հանգամանքների խստությանը
մի վայրի բալենի է հանգդգնել դալարել ու անկախ ամեն ինչից
ծաղկելու է առաջիկա գարնանն առաջին ախ առաջին անգամ
ես կարող եմ ներշնչել նրան իբրև սեփական կանխազգացում
այդ նախաերազը, որ վաղուց, շատ վաղուց պահում եմ սրտումս
բայց դա էլ չի փրկի այս ինչ-որ-ոչ-մեկին
որը միշտ կարող է սեղմել
next 

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme