Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu
Պատերսոն

Ռոն Փադջեթ / բանաստեղծություններ

Բանաստեղծություն | Թարգմանություն
Posted on 2020-09-13

Ջարմուշի չքնաղագույն «Պատերսոն» կինոպոեմում հնչող բանաստեղծությունների հեղինակը Ռոն Փադջեթն է։ Մի քանիսը թարգմանեցի ձեզ համար։

—
Դդումիկ

Իմ փոքրիկ դդումիկ,
երբեմն Ինձ դուր է գալիս մտածել
ուրիշ աղջիկների մասին,
բայց ճիշտն ասած,
եթե երբևէ լքես ինձ
սիրտս կպոկվի տեղից
ու երբեք էլ հետ չի ընկնի։
Երբեք էլ չի լինի քո նմանը։
Ինչպիսի անհարմարություն։

—
Տողը

Մի հին երգ կա,
որ պապս էր հաճախ երգում,
նրանում հնչում էր՝
«Իսկ չէի՞ր ուզի ձուկ լինել»։
Միևնույն երգում
հա միևնույն հարցն էր,
բայց ջորիով ու խոզով,
բայց էն մեկը, որ հնչում է հաճախ
գլխումս՝ ձկան մասին հարցն է։
Մենակ էդ մի տողը։
«Չէի՞ր ուզի ձուկ լինել»։
Ասես երգի էն մնացածը
չեղածի հաշիվ է։

—

Մեկ ուրիշը

Երեխա ժամանակ
սովորում ես,
որ երեք չափում կա՝
բարձրությունը, լայնությունն ու խորությունը:
Կոշկատուփն ասենք։
Հետո ավելի ուշ ականջովդ է ընկնում,
որ կա նաև չորրորդ չափում՝
ժամանակը։
Հմմ։
Ոմանք ասում են,
որ կա և հինգը, վեցը, յոթը․․․

Գործից հետո
գարեջուր եմ խմում
սովոր բարում,
նայում եմ բաժակի հատակին
և ուրախ եմ։

—

Բանաստեղծություն

Տանն եմ։
Հավես է դրսում՝ ջերմ
արև է սառը ձյանը։
Գարնան առաջին օրն է
կամ վերջինը՝ ձմռան։
Ոտքերս ցած են վազում
աստիճաններով ու դուրս
դռնից, իսկ իմ վերի
կիսանն այստեղ՝ գրում է։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme