Հայրենասիրական

Թրաշ կպահեմ քո համար հայրենիք
և չեքին կանեմ բոլոր ցավերդ
կուտեմ խորոված բոլոր մատերդ
կմեռնեմ բոլոր տուֆե պատերիդ
կպաչեմ բոլոր մոդնի խաչերդ
կկախվեմ անշուշտ երկնուղեշներից
կկարդամ բոլոր հավայի տեքստերդ
ու անգիր կանեմ դալբայոբներիդ
էն քո խաչուփաչ գազատարները,
որ հույս են սփռում ամեն մութ թաղով
խիմիչիտ արած ջրատարները
որ կյանք են բերում ծակուծուկ մաղով
ու քո ծուռմռտիկ ստոլբեքը զիլ
որ լույս են տալիս տեղական փողով՝
կօծեմ սպիտակ նոյի աղավնու
մատղաշ մատաղով, յազվի արաղով,
հացով ու անշուշտ յոդացված աղով
սրբոց սրբազան կոմունալներիդ
կենացը խմեմ, անուժ հայրենիք
իշխանիկներիդ, վասալիկներիդ,
քավորիկներիդ ու սանիկներիդ
ցմփորիկներիդ ու քաջիկներիդ
անառակներիդ ու բոզիկներիդ,
խեռոսիկներիդ, պողոսիկներիդ
մոզգերիդ անշուշտ և թօօյն դեմքերիդ
սրտիկեմ անդուլ՝ ճլոր հայրենիք
մեծացնողներիդ, փոքրացնողներիդ
ծերացնողներիդ, նորացնողներիդ
սլտիկեմ անդուլ, թլոշ հայլենիք
ես քո հերթապահ աշուղն եմ՝ խոսքի,
ես քեզ արժանի ուստեն եմ խոսքի
ես քո միակն եմ, աղբյուրիդ ակն եմ
յաշիկիդ գույնն եմ, հույսիդ փակուղին
մոյկիդ կոպեկն եմ, լոմկիդ քֆուրն եմ
քո վերջին մուխն եմ, մատոռիդ յուղն եմ
ու էն շան հոտն եմ մաշված կալոդկիդ
քո կարմիր գիծն եմ, չարված գործերիդ
սևով ատկատն եմ, քո չտես աչքն եմ
ես միակ թին եմ քո ծակ լոդկի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *