Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Հուսիկ Արա. Աղավնիները` կտուրի վրա

Գրախոսություն | Գրքեր
Posted on 2010-03-14

Կարեն Անտաշյան Վերջից հետո, Սկզբից առաջ, գրքի 2004 թ հրատարակության առաջաբանը:

Գիրը բաց և մերկ էություն է. պարզորոշ տեսանելի ու շոշափելի է անշղարշ մարմնի թերություններն ու գեղեցկությունը: Բառի արվեստն այն մինուճարներից է, որի կրկնակը ծննդյան վկայական չի ունենում: Բնական ու անկեղծ կրքի մարմնավորում է. միածին: Անշփոթելի: Միշտ էլ պատկառանք եմ ունեցել գրի մարդու նկատմամբ, քանի որ նրանք ծնվում են Աստծո մատնահետքը ճակատներին:

Այդ մատնահետքով է ներկայանում նաև 21-ամյա բանաստեղծ Կարեն Անտաշյանը:
Կարենի բանաստեղծությունն առանձնանում է ինչ-որ տեղ արտաքուստ չենթարկվող, դեռևս անսովոր բառաշերտով ու լեզվական մտածողությամբ: Առտնին լեզու է, կենդանի, դուրս է գրքային սահմանումներից: Պարականոն է, շղարշված խոսակցական ու առօրյա բառարանի, դեռևս անգիր մտածողության ու լեզվաշերտի թափանցիկ անմիջականությամբ: Այդ բառաշարը, որ հոլովվում է ամեն օր ու բանավոր, իրերին նորից ու նոր նայելու առօրյա անմիջական հայացք է, գրավոր մտածողության շերտեր թափանցեց վերջին 10-15 տարում` թույլ չտալով, որ ծերությունից հոգնի գրական լեզուն: Ինչպիսի խաղացկունություն, իրեղեն ու հոգևոր դրսևորում ունի ժամանակը, այնպես էլ մտածողութունն է ուրվագծվում, դիմավորվում` բառի, տողի, պատկերի մարմնավորումով ու շոշափելիությամբ: Իրերի փոխակերպումն է առաջացնում մտածողության մակընթացություն, որոնց զուգասերումն էլ գոյավորում է ժամանակ, իսկ ժամանակը լեզուն է` մշտաճող, պատանի, դեռահաս…
Դեռևս զգալի է անփորձ ձեռքի վրիպումներն ու «շռայլությունը»: Երբեմն էլ տողը կաղում է` սայթաքելով բանաստեղծական հողին: Մի քիչ հեռու է հասուն տարիքի «ժլատությունը»: Այդուհանդերձ, Կարեն Անտաշյանն ակնհայտորեն օժտված է և սկսվում է բնական ու մաքուր ակունքից. բանաստեղծությունն ունի աճելու տեղ և կարողություն: Շոշափելի է մուսաների թափանցիկ գիշերազգեստը:
Առաջին գիրքը հեղինակի աղապատանքն է: Այդ նրբակերտ ու առաջին սիրով է Կարենը ներկայանում ընթերցողին:
Բարի լինի մուտքդ մեծ երթ:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme