Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

ՌԵՔՎԻԵՄ

Բանաստեղծություն
Posted on 2012-03-25

(Թեղուտում սպանված ծառերի, ձկների, թռչունների ու մարդկանց հիշատակին)

 

ԾՈՎԱՀՐԵՇ

Ծովը մոխրախյուս ձկներ էր փսխում
քնի մեջ սատկող առավոտների պորտին:

Ինձնից վերև՝ ծովի չորսդին փռեկ,
ծիրկաթ հրով անկենդանի արուր՝
հողի դողն էր նվվում…

Ամենագեշս ծիլ պորտերից իր՝ ե՛ս,
վերջին, վերջին ծովահրեշըս, էս
կապույտ տնագնդին գերի
մի ձուկ,
համրեմ չը՛ գոյությամբ իմ,
որ…
մեր վերջին օրերում չար ու չարև եղավ, որ
ինձնից հետո կյանքն էլ ոչինչ չի հիշի իր մասին, որ…
ձկան մահը ծովի մահն է:

(Դու կծվելով՝ կծվող ու մարելով՝ մարող
հունդը փրկարարիր կյանքի, սըկիր
քոքը բանի ու երկնագույն հանիր
թե հասցնես):

ՉՀԱՄԸՆԿՆՈՒՄ

Ես երազկոտ նավազ, ես թրթռուն թեթև,
Քեզ տիրելու միտքն ինձ պարուրեց վերև՝
յոթ դար առաջ, հետ՝ վեց անապատ
ու ես՝ ստրուկ, հլու իմ ճակատի գրին,
աճպարեցի փնտրել, գտնել, հասնել,
մինել քեզ՝ իմյակին, վստա՛հ,
որ մենք պիտի ուրիշ աշխարհ ծնենք,
ուրիշ ժամանակ ծնենք և ուրիշ մարդ:

Բայց ուշացա՞ միթե, ո՞նց բաց թողի ես, ո՜նց…
իմ շինարած քաղաքներից որի՞ մշուշներում, որի՞
գիշերներում դռնի ու դիվահար,
որի՞ առավոտվա զարթնումի մեջ թունե,
ո՞ւմ ես տեսել առաջ՝ ինձնից առաջ,
ո՞վ է քեզ որսացել, հունել,
սարքել մահկանացու, մահ ծա-կոտ-կին…
ո՞նց ուշացա, ախ ո՞նց, քեզ չգտա ե՛ս…
ոնց չհասա մեր խաչ-մեռ-նու-կին:

(չէի կարող, չէ՛… գտա՜, գտա՜ ես… թե՞…)

Դու փաթաթվիր… դու համակիր ամէ… դու ընդգրկիր
ու ականջիս երգիր դեռ չըերգված մի երգ
մեր չհամընկնումի տխրության մասին,
որ մեզանից հեռու է տևելու:

ԾԱՌԱՏ

ծուռ ծռանի սեր սերմանի
նուռ նռանի մեն մի հատ
մահ մահանի պար պրանի
մեջ մեջանի շուրջը պատ

պապ նահապետ հեր հերունի
տատ արևշատ հացամբար
մեր տիրաբեր յոգ տերունի
նուշ նշանի նար նուբար

խընձ խնձավոր հանց հնձավոր
կենտ կենակից ծնած ծառ
դև սևավոր պիղծ ըղձավոր
ծիր չիրանի հոգիս առ

դառը հագնեմ ճերմակ սքեմ
քեզնից խլեմ քարնուբար
կըռ կըռանամ ոտըդ պագեմ
եմ ես վերջին քո նշխար

կըծ պծալի սև գծավոր
կարոտ պտղած կենաց ծառ
ես ախտալի անձ հանցավոր
քարի տակի մութն անցա

ԹԵՎԱԹԱՓ

Թռիչքում մեռած այծկիթների ու ծիծառների հոգյակները
անմարմին են շարունակում թևել ու անկշիռ…
Հոգեշիթեր պարուրելով՝ կայծոռիկ հեռանում են
ու երբ բարակելով թել-թել կտրտվում են
կապույտ մոլորակից նրանց կապող մտքաջղերը ցիր՝
նրանք բնադրում են Անգղի աստղասփյուռում՝
ազատարձակ խելառ, զվարթ ու ժիր:

Իսկ հավերժի պարապ մութ ժամերին
կյանքի մասին հեքիաթներ են սփռում
սև ծակերի միջև. մինչ աչքերդ թարթես՝
նրանց պսպեղ երամն ամայության հեռվում
անբնակ անթիվ աստղորներ կկտցի
ու կծրտի նույնքան բնակելի աստղեղներ:

Բայց նստակյաց բվերն ու ճնճղերը պզտիկ
չեն հեռանում նույնիսկ մահվան թևին.
նրանց հոգոններն իրենց սովոր տեղում
խառնվում են տեղի բոռ հողմերին ու
ձմռան լուսինների հետ սարից գլորվելիս
գվվում–բվվում, ճվվում են ու ծվվում ողբերգանքներ,
որ մահը երբեք սովորական չթվա այս կողմերում,
որ թևաթափ երկինքը լուռ կսկծա,
երբ հողմերը գուժկան սգո սև են բերում, զի…
հոգեդարձին մոլորված թռչունների մահը
երկնքի մահն էր:

Վեր–Չերգ

Աստղերից անզգուշորեն վար կաթած խելառ ջուր.
վերադառնալուդ զեղումը՝ հոգեդարձ.
թռչել սովորելու վրա լուռ մաշեցրած
հավերժի կեսն անցավ
այստեղ,
ուր սովորական ու միամիտ բաների
կասկածելի զուգակցումից
կյանք հունցեցիր
քեզնից
գեղեցիկ ու ինքնագոհ…

հեռանալուց առաջ չմոռանաս մարել լույսը
և իմ երգով ծածկել ինձ իմ հողին,
քանի որ ես
մնում եմ:

Share Button

4 thoughts on “ՌԵՔՎԻԵՄ”

  1. Տաթեվ says:
    2012-03-26 at 01:37

    “Ծառատ” գործը դուրս շատ եկավ, լավն է

    Reply
  2. Գևորգ Մանուկյան says:
    2012-03-26 at 13:27

    Յուրահաատուկ, իր ոճն ու ձեռագիրը, իր տաղանդն ունեցող բանաստեղծի գործեր են, մանավանդ ուրախալի է, որ ոչ թե “մոդայիկ” թեմաների, անձնական, զգացմունքային հարցեր են շոշափված, այլ հասարակական, անանաձնական կարևորագույն խնդիրներ:

    Եթե հեղինակը ցանկանում է, ես կարող եմ այդ բանաստեղծությունները, կամ մի մասը, եթե արդեն հրատարակված չեն, տպագրել “Իրավական մշակույթ” պարբերաթերթում, որը երկու հազար տպաքանակով տարածվում է բոլոր մարզերում:
    Հարգանոք,
    Գևորգ Մանուկյան
    ՀՍԻԿ նախագահ, թերթի գլխավոր խմբագիր

    Reply
    1. Կարեն Անտաշյան says:
      2012-03-26 at 13:59

      Շնորհակալ եմ առաջարկի համար, դեռևս չեն տպագրվել, որովհետև միայն երեկ հրապարակեցի: Սիրով կտրամադրեմ, բայց միայն երբ վերջնական պատրաստ լինեն, դեռևս խմբագրման ու մշակման կարիք ունեն:

      Reply
  3. Pingback: Ռեքվիեմ | Համառոտագիր | Կարեն Անտաշյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme