Ռեքվիեմ» բանաստեղծությունների շարքի ամփոփագիրը, գրված ինչ-որ մրցույթի մասնակցության առիթով:
Մարդու և բնության միանշանակ նույնականացումը մեկ` Կյանք գոյաձևի մեջ, նկարագրելով նրա մոտալուտ համատարած ոչնչացման կանխազգումի խորքային տագնապը: Չնայած ռեքվիեմը նվրվում է «Թեղուտում սպանված ծառերի, ձկների, թռչունների ու մարդկանց» հիշատակին, այն ոչ թե զուտ բնապահպանական է, այլ ընդհանրապես` կենսապաշտական: Ներկայացնելով մահը Կյանքի դիտանկյունից և մահը, որպես գոյաբանական փակուղի` հեղինակը ձգտում է դրդել Կյանքի, որպես բոլոր երկրաբնակներիս միասնական գոյակերպի վերարժեվորմանը նախ և առաջ մարդ և բնություն փոխհարաբերության մեջ:
Տեքստը գրված է հնատիպ-բանահյուսական և նորածին բառերի ու կառույցների ինքնաբուխ համադրված լեզվահոսքի ոճավորումով, ինչն ապահովում է «պատմողի» սահմանային իրավիճակի արտահայտչականությունն ու մահվան համընդհանուր, կանխազգումի հավաստիութունը: