Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Հրաժարվեցի ավագանու մանդատից

Քաղաքացիական
Posted on 2019-03-06

Սիրելի ընկերներ, ափսոսանքով հայտնում եմ Երևանի ավագանու իմ լիազորությունները դադարեցնելու որոշման մասին։ Որոշումն ինձ հեշտ չի տրվել, առնվազն մեկ ամիս անընդհատ երկմտանքի մեջ էի, մինչև վերջին պահը դիմադրում էի, բայց ցավոք, իմ հիմնական աշխատանքային և հասարակական գործունեության մեջ զբաղվածության կտրուկ աճի պատճառով ավագանու կազմում իմ գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելն առաջիկայում հնարավոր չի լինելու։ Որոշակի պահի հասկացա, որ ավելի շատ մեկ ոլորտից մյուսին անցում կատարելու վրա եմ ժամամանակ ու ջանք ծախսում, քան որևէ ոլորտում կոնկրետ գործ անելու, ավելի շատ գերհոգնում եմ, ժամանակ ու ջանք փոշիացնում, քան հավելյալ արժեք ստեղծում, ուստի ստիպված եմ կրճատել զբաղվածությունս, քանի որ ձևական ներկայություն չեմ ուզում պահել։
Այս ընթացքում հրաշալի մարդկանց հետ ծանոթացա, որ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում կյանքիս այս հատվածից։ Մարդիկ, որ անկախ ավագանու ինստիտուտի անկատարությունից, անկախ կառավարման համակարգի նախկին վատ իներցիաներից իրոք ջանք ու եռանդ չեն խնայում հանրային բարիք ստեղծելու համար, ազնիվ, անկաշառ, նվիրված, շնորհքով, համեստ մարդիկ։ Նրանց՝ 
ավագանու իմ գործընկերներին Երևանի կառավարման դժվարին գործում տեսանելի արդյունքներ և հաջողություններ եմ մաղթում և հայտնում ուժերիս ներածի չափով քաղաքի խնդիրների լուծմանը մասնակցելու իմ պատրաստակամությունը իբրև ակտիվ քաղաքացի, նաև սեփական նախագծերով։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme