Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Զուլոյապատում

Բանաստեղծություն
Posted on 2011-03-09

(Ս.Զ.-ին)

Առագաստը ճերմակ իր ականջն է լարել
Ու լսում է ծովի հեքիաթը հին,
Թե ինչպես է մի օր ձուկը թռչունացել`
Դեմ տալով իր տեսիլքը Նրա բնաբանին:

Դու բացել ես հիմա թևերդ երազապաշտ
Ու չես կարող թռչել լիրբ ցեխերից անդին,
Աշխա՞րհն էր վայրենի, թե դու անհաշտ
Քֆուրոտել նրա լավ ու վատին:

Աշխարհն էր խելագար, թե՞ դու նրա բկում
Վերջին թռչնաձկան լողակի փուշ,
Քո ճիչով է նա դեռ իր թոքերը փքում,
Բայց դու էլ կդառնաս մարսված վերհուշ:

Վերջին ակնթարթում անհրաժեշտ է լռել
Միայն Այնտեղ ամոքում կա քո մեծ ցավին
Մերկ լուսինն է ահով իր կենտ աչքը չռել
Ու լիզում է ափը անձուկ խեղդված ծովին:

Կ.Ա, «Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004թ

————————–
2001թ-ին, երբ դեռևս Վանաձորում էի ապրում, Մասրենի խմբակում ընկեր Լեռնուհի Գևորգյանի հետ սկսեցինք Սամվել Զուլոյանի (Զուլո) բանաստեղծությունների վրա կառուցված Անթագակիր արքայություն խորագրով գրական-երաժշտական ներկայացում, որտեղ ես պոետի հերոսի դերն էի տանելու ու հիմնական տեքստերն էի կարդալու: Այդպես մոտ մեկ տարի պատրաստվում էինք. ես արդեն անգիր էի արել բոլոր տեքստերը, բայց ձեռնարկը հանկարծ դադարեցվեց ինձ անհասկանալի պատճառներով: Ինչպես վերջերս իմացա, այդ որոշումը մորս ու ընկեր Լեռնուհու համատեղ վճիռն էր, պայմանավորված այն մտահոգությամբ, որ այդ տեքստերը դեպրեսիվ են ազդում իմ “նոր ձևավորվող” հոգեկանի վրա: Իսկ Սամվել Զուլայնի տեքստերն էն ժամանակ իրոք խորը ազդեցության դաշտ էին ստեղծել իմ մեջ: Այդ ժամանակներից մնացել է այս բանաստեղծությունը:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme