Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Սքրինշոթներ երազներից

Բանաստեղծություն
Posted on 2019-02-04

*
Ես ինչ ասես, որ չեմ ներկայացել կյանքումս` 
սիրահարված, խելացի, հավատացյալ, մատուցող, 
բիզնես խորհրդական, հայրենասեր, լավ տղա, յոգ,
հուսահատված, փիլիսոփա, բանաստեղծ, հավատարիմ, 
հետաքրքված, կանաչ ակտիվիստ, ճարտար հռետոր, 
հոգատար, հիստերիկ, ապրումակցող, շռայլ, 
շահագրգիռ կողմ, մանրախնդիր, ձանձրացկոտ – 
իրոք, շատ խնդալու ա ))

*
Ես ու կինս մինչև հիմա պատանիների պես քաշվում ենք իրարից`
մի հարկի տակ` կռվում ենք միայն չատով, 
սիրում ենք առանց բառերի՝ աղվեսիկների պես հոտոտելով, 
քայլվածքի ենթատեքստով, շնչելու նրբերանգով, հացի կտրվածքով, 
վարագույրի ճոճքով – 
բայց իրոք, ինչքան հավաստի լեզուներ կան, 
իրար կարևոր բաներ ասելու, 
իսկ ոմանք կարծում են թե ես քիչ եմ գրում վերջերս:

*
Հիմա, երբ ոչ ոք չի խորանում, 
որովհետև ժամանակ չունի իբր,
ես ու ընկերներս հին ձևերին տուրք տալով՝
ինքնանպատակ խորանալով ենք մաշում մեր ժամանակը։
Մեր գրուփ-չատի անունը տարբեր ժանակներում եղել է`
Պարի տեսական անսամբլ,
Ազատ Տռուսիկաշենը ողջունում է ձեզ,
Գողտրիկ կայֆերի կղզի,
Ստրկատերերի համքարություն,
Կաֆե Զանզիբար,
Տուրուբերանն իմ սրտում,
Էֆիմերտե առանց շաքարի,
Սկարլետ Յոհանսոնի անվան մշակույթի կենտրոն –
հավես ա միասին ձանձրանալը։

*
Այդ երկուսը` պարոն պլանավորողն ու հարգելի ստրուկը,
որ վաղուց շահագորոծում են իմ ներսի կոմերցիոն տարածքները –
իրար հերթ չտալով, առանց հանգստյան օրերի։
Մեկը ռազմավարական և առօրյա պլանավորում է անում,
մյուսը՝ հեզորեն իրացնում ու ջնջում թուդուլիստերը։
Եվ միայն երբեմն, երբ էս երկուսն իրար են հագնում, 
աշխարհաքաղաքական նկատառումներով,
սինխրոնությունից ընկնում ու խռովում իրարից, 
կյանքի համար տնտեսված էս անճշտությունից
բանաստեղծելու հույսով,
զուտ բազմանալու համար մի օրով ծնված թիթեռի պես,
ես գոյություն ունենալու շանս եմ ստանում։

* 
Արեգակս էն օրը անսատկելի հրեշագործ էր նկարել․ 
իրոք, էդպիսի մեդուզաներ կան, 
որ անըդհատ իրենք իրենց են ծնում 
ու փաստացի ապրում հավերժ։ 
Ես իմ դևերին դեմքով գիտեմ արդեն 
ու տղերքիս մեջ էլ միշտ հեռավոր նախնիներիս եմ փնտրում, 
որ հավանաբար աչքի են ընկել, 
սրտացավությամբ, ստեղծարարությամբ ու հումորով,
բայց հիմնականում 
աշխատասիրությամբ, հաստակողությամբ ու չկամությամբ։

Ոնց է չէ՞ էս ռամիկների, դարբինների, սովածների, ուստեքի, 
թուլամորթների, քաջերի, պարոնների, խելոքների փաղանգը 
անընդհատ հաջողացնում ու անցնում հաջորդ փուլ` 
ծնվում մեր պայմանական անվան տակ։ 
Լեոս էն օրը մեզ բացատրեց ոնց, 
ուրեմն մամաները խառը բաներ են ուտում՝
աստղեր, մոլորակներ ու ձմերուկ, 
հետո սիրտ էն թափում ու էդպես 
նոր բալիկները դուրս են գալիս նրանց փորից։

*
Էն տարի ընկերներիցս, կարծեմ Աննան, ասեց, 
որ ես բոլոր պարամետրերով երջանիկ մարդ եմ, 
որքան էլ դա ձանձրալի հնչի,
բայց միայն վերջերս հասկացա էս պարզ բանը, 
ի դեպ հեղափոխությունից ամիս-ամիսուկես առաջ էր:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme