Նախ ուզում եմ շնորհավորել նրանց, ովքեր լույս աշխարհ եկան այս տարի, որովհետև ամենադժվար ու ամենահրաշալի բանն այս կյանքում՝ ծնվելն է, հետո ուզում եմ զորակցությունս հայտնել նրանց, ովքեր կոտրված սրտով են դիմավորելու տարին, թող որ ձեր մխիթարությունը շատ չուշանա:
Հաջորդիվ ուզում եմ շնորհավորել նրանց, ովքեր իրենց սիրելիներից հեռու են լինելու նոր տարուն ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների բերումով՝ զինվորներին, բժիշկներին, հրշեջներին, նրանց, ովքեր օտար երկրում՝ կես ճամփին են մնացել ու դեռ երկար ունեն մինչ տեղ հասնելը: Նոր տարվա առթիվ ուզում եմ վիրտուալ չըխկ ու գրկախառնություն ուղարկել նրանց, ովքեր մենակ են լինելու այս գիշեր, թող որ շուտ ձեզ հասնի ձեր սիրելին:
Վերջապես շնորհավորում եմ ընկերներիս ու գործընկերներիս – մենք բոլորս նույն դժվար ծովում, նույն համառ նավի թիավարներ ենք և միամյանցից սեր ու հոգատարություն խնայելու իրավունք չունենք պարզապես: Ամանա-ամենավերջում էլ շնորհավորում եմ ընտանիքիս, մեզ համար մեծ սպասումների տարի է, թող որ մեր սպասած երկնային երեք խնձորները չուշանան )) (դրանց մասին կհայտնեմ ըստ ընկնելու հաջորդականության )