Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Շեքսպիրը հայ և բրիտանացի գրողների դիտակետում

Լրահոս | Նախագիծ
Posted on 2016-09-23

Հայ բանաստեղծ Կարեն Անտաշյանը և բրիտանացի գրող Ֆիոնա Սեմփսոնը, ոգեշնչվելով Շեքսպիրի սոնետներից, թղթին են հանձնել շեքսպիրյան թեմաների իրենց մեկնաբանումը` հիմք դնելով գրական համագործակցության հնարավորության Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև: Բրիտանական խորհրդի աջակցությամբ «Գրական տապան 2016» միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպվել էր «Սոնետների փոխանակում» ծրագիրը, որի նպատակն է միավորել ժամանակակից գրողների, այսպիսով` խրախուսելով գրական նոր ոճերի փնտրտուքը և գաղափարների փոխանակումը: «Սոնետների փոխանակում» ծրագրի մասնակից Կարեն Անտաշյանն այսօր իր «Գագոն և տիեզերական ձանձրույթը» բանաստեղծությունը ներկայացրեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին: Հանդիպմանն առցանց միացել էր նաև Ֆիոնա Սեմփսոնը`ներկայացնելով իր «Drowned Man» բանաստեղծությունը: «Շեքսպիրն իր սյուժեներում հերոսների համար ստեղծում է անելանելի վիճակներ: Իմ բանաստեղծության հերոսն էլ է անելանելի վիճակում`ներկայացնելով միջին տարիքի ճգնաժամը», ասաց Կարեն Անտաշյանը: «Հայ գրողի հետ աշխատելու հեռանկարն անչափ ոգևորիչ է ինձ համար:

Շեքսպիրն ազգային հարստություն է, և մեզ համար տպավորիչ է տեսնել, որ նրա ստեղծագործություններից ոգեշնչվում են նաև հայ գորղները», ասաց Ֆիոնա Սեմփսոնը: «Սոնետների փոխանակում» ծրագիրը «Շեքսպիրն ապրում է» միջազգային նախագծի բաղադրիչ է և իրականացվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շարքում: Նմանատիպ միջոցառումներ արդեն իրականացվել են Եվրոպական մի շարք երկրներում, Վիետնամում, Ինդոնեզիայում և Ռուսաստանում: Կարեն Անտաշյանը հրատարակված երեք գրքի հեղինակ է, արժանացել է մրցանակների և պարգևների: «Գրանիշ» գրական ակումբի համահիմնադիրներից է, որի գլխավոր նպատակն արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է: Ֆիոնա Սեմփսոնը հրատարակել է 19 գիրք, արժանացել բազմաթիվ մրցանակների: Սովորել է Օքսֆորդի համալսարանում, մասնագիտությամբ ջութակահար է:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի բաժին

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/09/22/738105/

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme