Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Ոգու շունչը

Էսսե
Posted on 2014-05-17

Ոգեշնչումը քեզնից՝ քո մտքից ու նրա ընկալման հաճախականություններից դուրս գոյություն ունեցողի ներհոսքն է անկանխատեսելի ու անկառավարելի հանգամանքներում: Էներգիայի գոյավորման այլ ֆորմատներ կան, որ քեզնից ներս՝ քո աղքատիկ զգայարաններով ու լեզվակերպմամբ ապակոդավորման արդյունքում մերթ մանյակալ թեթևսոլիկ ցնծության են հանգում, մերթ դեպրեսիվ, հուսահատ, անասելի դառնությամբ առլեցուն տխրության, մերթ սարեր շուռ տալու են դրդում, մերթ՝ ոչնչապաշտական լոքշության:
Չես հասկանում՝ սա հասցեական հաղորդագրություն է, որի վերծանման համար իբրև ընտրյալ պիտի նոր լեզու ստեղծես, թե ուղղակի պատահականորեն քեզ հասած ուրիշ աշխարհների տարածաժամանակային անմեկնելի արտահոսք է, որ քեզ ցմահ շփոթության պիտի դատապարտի:
Ինչ-որ բան քեզ իր ահռելի շնչառության մասնակիցն է դարձրել ի հեճուկս քո հետամնաց ու դատապարտված դանդալոշության, ու չգիտես սա քեզ շնորհված փրկության ճեղք է, թե անմնացորդ ստորացնելու միջոց: Մտքումդ բուն դրած արտաշխարհիկ այս վարակը, որ ոգուդ շունչ է տալիս՝ քո մարմնից ծնվելիք խառնածին այլ մարմին է տենչում դառնալ: Այն բացառապես գոյանում է քեզնից խլված կենսական էներգիայի հաշվին և դու դեմ չես, ավելին… գոյությունդ իմաստավորելու և երջանկության այլ կերպ ուղղակի չես պատկերացնում:

«Ընթացիկ փոխազդեցությունների տեսություն»

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme