Ցանկ 1
— Երկրաշարժից հետո մեր ընտանիքը 5 տարի ապրել է տնակում, որը սարքված էր ֆուտբոլի դաշտում՝ հենց դարպասներից մեկի մեջ, բայց ես էդ պատճառով չէ, որ անտարբեր եմ ֆուտբոլի հանդեպ:
— Վանաձորի կենտրոնական գրադարանին կից նախընտրական շտաբում ուսանող ժամանակ աշխատելիս գրադարանից մոտ 40 կտոր գիրք էի գողացել, որոնք ընկերներս ստիպեցին հետ վերադարձնել։
— Պոլիտեխնիկի 3-րդ կուրսում կտավի վրա բավականին ճշգրիտ պատճենել եմ Սարյանի, Պիկասոյի, Քոչարի, Մինասի մի շարք նկարներ և հավանածս աղջկան համոզել, որ դրանք իմ աշխատանքներն են։
— Երկու ամիս Վանաձորի շուկայում ապխտած ձուկ եմ վաճառել։
— 15 տարկանում 120 էջանոց ձեռագիր վեպ եմ գրել, որի սյուժեն մոտավոր դետեկտիվ-սիրային թրիլլեր էր։
— Ներդրումային նախագծերի կառավարմանը նվիրված իմ մագիստրոսական թեզում գրազով տեղադրել եմ Թումանյանի քառյակներից և պաշտպանել 5-ի։
— Պատսպարվելով միայն մառախուղով, երկու շաբաթ իմ դասակի հետ ինժեներական աշխատանքներ ենք արել և ահագին առաջ տվել մեր դիրքերը։
— Առանց 1 դրամ ծախսելու ստեղծել և 3 տարի վարել եմ հայերեն համացանցում ամենաշատ ընթերցվող գրական կայքը՝ granish.org
— Արամ Պաչյանի հետ 2 օր Վենետիկում Հայաստանից հետներս տարած լավաշով ու բաստուրմայով ենք սնվել, որովհետև Ժնև- Վենետիկ-Ժնև գնացքից ուշացանք և ստիպված գնեցինք նոր թանկարժեք տոմս մոտ 4-5 կանգառնեով։
— Միակ բանը, որից իրականում սարսափում եմ՝ մեքենա վարելն է, հեծանիվ էլ չեմ քշում։
— Առաջին խոշոր գումարը՝ 5000$, որ աշխատել եմ՝ իրականում չեմ աշխատել, ուղղակի ինչ-որ թյուրիմացության արդյունքում մի հարուստ նավթային ընկերություն փոխանցել է հաշվիս և հետ չի ուզել։
Ցանկ 2
— 8 տարեկանում ես ու կրտսեր եղբայրս մեր առաջին բիզնեսն ենք սկսել՝ տուփով լովիս ծամոնը քաղաքից առնում էինք ու թաղում հատիկով վաճառում։
— Ծնողները չէին հասկանում, թե մեր թաղի Գալուստն ինչու է գիրանում էդ տեմպերով, երբ ոչ ոք նորմալ չէր սնվում էն ժամանակ՝ 90-ականների սկզբին, իսկ պատճառն այն էր, որ թաղում միայն իրենք VHS վիդեոմագ ունեին, ու երբ տանը մենակ էր մնում՝ թաղի տղերքի համար սնիկերսի դիմաց պոռնոյի դիտումներ էր կազմակերպում։ Հանձնած ալյումինով գնված իմ առաջին սնիկերսը ես չեմ կերել։
— Կիրովականի ստադիոնում ես ներկա եմ եղել Կոմբինացիա խմբի, Մարտին Յորգանցի, Ձախ Հարութի համերգներին և մի անգամ Կաշպիրովսկու էքստրասենսոր սեանսին։
— 4-րդ դասարանում ինձնից ծնող են կանչել, որովհետև դասարանի սեղան-աթոռներից քանդել հանել էի ամեն չորս բոլտ ու գայկից մեկն ու տարել տուն, որպեսզի դրանցով ջերմոց սարքեմ։
— 90-ականների վերջին ես ու ընգերս ամիսը 2000 դրամով մի ամիս գնացինք կոմպ պարապելու, ու էդ ընթացքում սովորեցինք մեյլ բացել ու վիզիտկա սարքել։
— Պոստերում մի անգամ տապակել ու կերել ենք կամբատի սիրելի շանը, որին նա խփեց իր իսկ ձեռքով, երբ վերջինս հրաժարվեց հետևել իրեն։
— Պոստերում մեր դիմաց հերթապահող ադրբեջանցի զինվորները հենց պարապ կամ խմած էին լինում՝ գոռում էին անտաշյան-անտաշյան – էնքան մոտ էինք, որ անունս անգիր էին արել, քանի որ կամբատը կանգնում էր խրամատների վրա ու անկապ գոռում՝ Անտաշյան ստեղ արի, զինվորդ ինչի թրաշված չի ու լիքը նման անկապ առիթներով։
— Երբ պարկած էի զինվորական հոսպիտալում, քիչ ա՝ շենքում հասանելի միակ գիրքը բուժական հիպնոսն էր հոգեկան ծանր հիվանդների համար, պալատակիցս էլ որոշակի ժամերը պառկում էր, աչքերը փակում ու սկսում տարօրինակ ջղաջգվել։ Ինչպես հետո բացատրեց՝ մտքում վազում էր։
— Սկաուտական ճամբարում գիշերը հոգի ենք կանչել, եկել է Չարենցի հոգին և ոնց ես, մեծություն հարցին պատասխանել՝ ապուշնե՛ր։
— Երբ Ֆիլիպ Կիրկորովը պետք է գար Հայաստան, մի անգամ գիշերը մի քանի ընկերների հետ բենզինի շշերով գնացել ենք համալիրի մոտ ու հրդեհել նրա ահռելի պաստառը։