Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Պատվիրատուն

Էսսե
Posted on 2021-02-13

Պետք է խոստովանեմ, որ ես աշխարհի ամենանտանելի պատվիրատուն եմ, ասենք եթե մի սենյակում գաջ քսելու գործ պետք է պատվիրեմ, միանգամից գրանցվում եմ ֆեյսբուքյան բոլոր լոկալ և գլոբալ թեմատիկ շինարարական խմբերում ու ինտեգրվում եմ գաջագործական համայնք, հետո գնում եմ ասենք Գաջագործների փողոցի վրա տուն եմ վարձում, ընդունվում եմ շինարարական տեխնիկումի գաջագործական ֆակուլտետ, նայում եմ գաջ քսելու մասին բոլոր յութուբյան տնայնագործական վիդեոները, կարդում եմ գաջ քսելու բոլոր լայֆհաքերը, էն որ լինում ա է՝ 10 սխալ, որ թույլ են տալիս սկսնակ գաջագործները, կամ տնային պայմաններում գաջ քսելու 5 պարզ քայլ, հետո կարդում եմ Ֆորբսի ցուցակով աշխարհի ամենահարուստ 10 գաջ արտադրողների ինտերվյուները, հետազոտում եմ գաջի քիմական կառուցվածքն ու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, գաջագործների վերապատրաստման օնլայն կուրսերի եմ գրանցվում ու բնականաբար՝ ստանում գերազանցության սերտիֆիկատ, մասնակցում եմ մի քանի միջազգային գաջագործական էքսպոների, անխուսափելիորեն՝ ինձ պետք ա էս ինչ բանը խմբում մարդկանց հարցնում եմ գաջ քսելու իրենց պռակտիկաների մասին, նավսյակի ֆոտոներ եմ ուզում նաև ու իրենց վարպետների համարները, հետո մտնում եմ լիստ էյ էմ, հանում եմ լիքը գաջագործների հեռախոսահամարներն ու սկսում եմ զանգել, հարցեր տալ, ինտերվյուներ անել, ընթացքում ձևավորւոմ եմ գնահատման քանակաորակական ցուցանիշների աղյուսակ էքզելում ու սկսում եմ նաև գնահատել էս ուստեքին, հետո ամենաշատ օբյեկտիվ միավորներ հավաքած երեքին կանչում եմ տետատետ հանդիպման, հետո մի քանի գիշեր չեմ քնում ընտրության դժվարությունից, հետո վերջապես որոշում եմ, ով է քսելու գաջը, հետո նայում եմ էդ մարդու գործերը, որոնք կարող են լինել՝ Աշտարակում, Տուլայում ու Կրասնոդարի մարզում, նույն սխեմայով անցնում եմ նաև բուն գաջի ընտրության համար, ու երբ օրերից մի օր պայմանակն գաջը հասնում է պայմանական շինհրապարակ ու մեկ էլ գալիս է էդ խեղճ ենթադրենք գաջագործը, կարծելով, թե իր հերթական ու սովորական պատվերն է կատարելու, գաջ է՝ քսելու է գնա տուն, չպատկերացնելով, թե որակավորման ու նյարդերի ամրության ստուգման ինչ փորձություն է սպասվում իրեն․․․ դա-դա-դա-դաամ )))

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme