Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Պատվաստանյութ՝ մետամոդեռնա

Էսսե | Պատմվածք
Posted on 2021-12-08

Պալիկլինիկայում ասեցին՝ սրսկենք, բայց էս մոդեռնան քեզ համար անցած էտապ է, հարգելիս, սպասեիր՝ շուտով պոստմոդեռնա և մետամոդեռնա ենք ստանալու։ Բնականաբար հարցրեցի՝ ի՞նչ տարբերություն, ասեցին, եթե մոդեռնան խոստանում է փրկել ձեր կյանքը, ապա պոստմոդեռնան չի խոստանում չփրկել կամ ավելի ճիշտ խոստանում է փրկել՝ փրկել խոստացողներից, մի խոսքով բարդ է, բայց զվարճալի։ Իսկ մետամոդեռնա՞ն՝ ընդհատեցի ես, եսի՞մ, դու ասա՝ հակադարձեց կառե շիկահեր մազերով միջին տարիքի բուժքույրը՝ ֆեյսբուքի լայվը սեղմելով՝ մի բան ասեք մեր անպատվաստանատու հետևորդներին, ասեցի՝ ինչ ասեմ, ողջ լինենք, առողջ լինենք, շառիցփորձանքից հեռու, ամենակարևորը խաղաղություն լինի, մնացածը կաշխատենք՝ կստեղծենք, նաև ս նաստուպայուշիմ, շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ, ասեցի ու ակամայից խմեցի սեղանին ախտահանման համար դրված էթիլ սպիրտը, որը ինչպես հետո պարզվեց՝ հակացուցված էր մեջ անելու համար ոչ միայն պատվաստման հրահանգով, այլ նաև՝ առհասար․․․ բայց մինչ իրադարձությունների հետագա զարգացումը բուժքույրը շրջադարձեց հեռախոսի կամերան իր վրա ուր արդեն միացրել էր կնճիռները ու մաշկը հարթող, այտերն ու շուրթերը ուռցնող ու վարդագունող, քթի վրա պեպենոտող՝ մի խոսքով սեքսոտացուցիչ ֆիլտրը և անսպասելի նախատոնական ձայնով ասաց՝ միայն պերերիվի ժամին դիմացի մայթի հոթդոգանոցում տվեք ANONAASE գաղտնաբառը և ստացեք երաշխավորված 5% զեղչ յուրաքանչյուր 10 սանտիմետրի համար։ Իսկ հիմա՝ սրտիկ, եթե կարծում եք, որ Անտաշյանը կվերապրի, հռհուկ, եթե չգիտեք, թե ով է Անտաշյանը, լայք, եթե պոֆիգ ))
Հեշթեգ՝ #մետամոդեռնա հեշթեգ՝ #ողջառողջ հեշթեգ՝ #անոնաասե

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme