Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Առավոտ լուսո

Բանաստեղծություն
Posted on 2019-06-13

Երկիրն էսօր առավոտ դոշերն արևին ա տվել –
Էս պարզ բանը հասկանալու համար 
մարդ են վառել խարույկի վրա երբևէ
քո դինջ նախնիներից հեռու մի տեղ,
ծտերն անուշ գլխահան են անում իրենց ճռվողյունով,
որ համեղ որդերով լցվելու անհամբերությունն է 
դատարկ ստամոքսի, 
և սիրո ալգորիթմը՝ գնալ-գալու, գգվելու, կծել-մծելու ,
աղբահաններն էլ ավելի վաղ են զարթնել,
որ քո խմած կոլայի շշերը, քյաբաբի լավաշը, 
չռթածի կճեպները, քո մոդայից անցած կոշիկներն 
ու նեռվային բիչոկները տանեն աչքիցդ հեռու, 
որ դու մաքրակենցաղ համարվես, ազիզ,
եթովպացի կանայք երեխեքին քամակներին կապած
կոֆե են հավաքել էն ռեկլամի մեջի արևակեզ լանջերից,
բիթի եվրոպացիք 
վերերկրային հաճույքների մշակույթ են գոյացրել, 
մինչև երրորդ գյուղից առավոտ շուտ Վզգոն գործի հասնի 
ու ջրի գնով քո առաջ դնի տաք էսպրեսսոն
Մեղեդի կաֆեում, որ երևի դաշնակների 
ամենահաջողված սոցիալական պռոեկտն է,
առողջ դիետաներով, մամայի գեներով ու էն գյադու քթով
քսանհինգ տարի հասած դեղձի պես հյութեղ 
քարդաշյան սթայլ տուտուզիկը ճոճելով 
էն սիրունն անցել է քթիդ տակով, 
որ դու լպստես պռոշներիցդ կյանքի համն 
ու բողբոջես, այ դախ։

Բայց չէ, ախպեր,քեզ բայլուսով կծել ա 
մեծ ձվերով էն պուճուր մոծակը՝ հուսահատության, 
թե բա անջատիր այդ ցածրաճաշակ երաժշտությունը, 
վարորդ, քանզի ես թախծում եմ այստեղ վեհորեն, 
թե բա էս որ բոմժն ա միզել գետնանցումում,
թե բա էս երկիրն աշխարհից կտրված գավառ է ամեն ինչով,
թե բա հավատարիմ համարվող մի ընկեր 
լայք ա դրել սրտիկելու փոխարեն,
թե բա մի կին ցամաքեց իմ հանդեպ ու չի տալիս,
ինչ ա թե քաչալ եմ ու ցմփոր, 
թե բա վստահության քվե կորզած մի քաղգործիչ 
չարդարացրեց համազգային դիսկուրսի մեր սպասելիքները,
թե բա էս քաղաքում նորմալ չիզքեյք չեն տալիս ախր։

Հա լավ, դու ով ես, 
որ էդքան տառապանք ես վզիդ վեկալել,
վեր կաց և քայլիր ստեղից, այ ֆուցն։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme