Երիտասրադներ ջան, ձեզ պետք է՞ կուսկացական կամ կրոնական կազմակերպության անդամ եք դառնում, ոգու թռիչքի ու ազատության, ըմբոստության ու գժականի ամենապերեդոզ տարիքում դառնում եք ինչ-որ նամռոտ հոպարների իշխանական ամբիցիաների իրականացման հենարան, գործիք։ Ձեզ այդ քայլին դրդում է երկու բան՝ խմբային պատկանելության զուտ մարդկային կարիքը ու ապագան ապահովագրելու ցանկությունը։ Այ ձեր ցավ տանեմ, բա արժե մենակ ու անապագա մնալու վախից միանգամից դառնալ ատամնանիվ։ Միավորվեք, իհարկե, խմբեր կազմեք, բայց միավորվեք հանուն նոր բան անելու, միավորվեք ձեզ պաշտպանելու ու նոր բաներ փորձելու իրավունքի համար, միավորվեք ստեղծագործելու ու սովորելու համար, մասնագիտություն սովորեք ու մասնագիտական համայնքեր ձևավորեք և ոչ մեկի սահմանած գաղափարների կրիչն ու պաշտպանը մի դարձեք, ինքներդ հորինեք ու հիմնեք ձեր ուզած ստրուկտուրաներն ու համակարգերը, մի մտածեք, թե անուն ու պատմություն ունեցող ցանկացած բան անբեկանելի է ու ճշմարիտ, միշտ հիշեք, ձեր սեփական փորձառությունից դուրս գտնվող ցանկացած բան ֆեյք է, առնվազն կասկածելի։
Ինչու եմ առանձնացնում այս երկու տեսակի կազմակերպութոյւնները։ Կրոնական աշխարհըկալումը հիմնված է սահմանված ճշմարտությունների մի ամբողջ համակարգի դոգմատիկ ընդունման հետ, այլ կերպ ասած՝ հավատքի, կուսակցական կազմակերպությունը, էլի հիմնված է որոշակի արժեհամակարգի ու գաղափարախոսության շուրջ, որը ենթադրում է հստակ տեղորոշում։ Դժվար է պետկերացնել, որ ճանաչողության առաջին քայլերն անող անձը էնքան հստակ գիտի ինքն իրեն և իր գաղափարական ու արժեքային պատկանելությունը, որ գիտակցված ընտրություն է անում այս կամ այն կազմակերպության միջև։ Այդ ընտրությունը հիմնականում պայմանավորված է անորոշ աշխարհում գոյատևման համար անհրաժեշտ պատրաստությունների հետ՝ անդամագրվում են այն կազմակերպություններին, որոնց ազդեցությայն գոտում են գտնվում, որոնք առավել մեծ հեղինակություն ու ռեսուրսներ ունեն, որոնց անդամագրվում են ընտանիքի կամ մտերիմների շրջանակը։ Էս ամեն ինչի մեջ որևէ գիտակցական բան չկա։