Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Թուդուլիստ

Բանաստեղծություն
Posted on 2021-09-07

Առավոտն օգտագործեք օրվա կարևոր անելիքներն ըստ առաջնահերթության ցուցակագրելու, այնուհետ՝ իրագործելու համար․

  • Պարապել մտքի ուժով բադրջան խորովելու հմտության վրա,
  • Դիտարկել Ծեր այծերի վաճառք օգտատիրոջ ընկերանալու հայտը
  • Կերակրել կայծոռիկներին ձմերուկի կորիզներով և լեդ բյուրեղներով,
  • Այֆոնին տանել օկուլիստի մոտ,
  • Քաղհանել անձկության մարգերը, գլուխ խոնարհել լվիճների ախորժակի առաջ,
  • Թարմացնել չգրված գրքերի ցանկը էս վերջին երկուսով,
  • Անսպասելի փշաքաղվել,
  • Անուն մտածել յախտայի համար, ընտրել տառատեսակ,
  • Օհանավանում աստրոագրոնոմիան դնել գիտական հիմքերի վրա,
  • Մրսել 9-րդ սիմֆոնիայի ռիթմով,
  • Պայթելով գոռգոռալ ամպերի վրա, եթե այսօր էլ չհանդիպի կաշալոտի նման ամպ,
  • Անծանոթների խմբի մոտ հորանջել՝ թաքուն հետևելով հորանջաճարակի տարածմանը, նույնը կրկնել ժամացույցին նայելու, ծոծրակը քորելու, հոտոտելու համար, չարախնդալ,
  • Երկիմաստ աչքով անելու առնվազն մեկ առիթ ստեղծել,
  • Միամիտ խառնշտել երեխեքի մազերը։
Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme