Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Վանաձորյան դիտարկումներ

Քաղաքացիական
Posted on 2012-10-14

***
Մարդիկ գլխներից մեծ վարկ են վերցնում, որ միքիչ մեծ դեղատուն սարքեն էն մի քիչ փոքր դեղատան կողքը, որը գոյատևում է դեմքով ճանաչելու աստիճան փոքր շուկայի սպասարկման հաշվին` դրանով իսկ հարամելով երկու դեղատների բիզնեսն էլ:

***
Կարճաժամկետ հեռանկարում բանկերը ճոռոմ-ճոռոմ մասնաճյուղեր են բացում ու ծաղկում է (պարտքով) մանր բիզնեսը, որը հիմնականում զբաղվում է վերավաճառքով ու սպասարկմամբ: Եթե էս համակարգում փակենք գռանտային եվրոդոլլարները (որոնցում վանաձորցիներս հմտացել ենք), խոպան ռուբլին և թողենք միայն պետբյուջետային դրամահոսքերը, կհասկանանք, որ երկարաժեմկետ հեռանկարում համակարգը դատապարտված է ձորի մոշի և ղանձիլի արտահանման հույսին մնալու:

***
Ինչի՞ հաշվին է գոյատևում տեղական չափումներով մեծոտ քաղաքը, որը հիմնական արտադրության տեսքով գրեթե ոչ մի հավելյալ արժեք չի ստեղծում, և դա է մնացած աշխարհի հետ հարաբերվելու իրեն բաժին ընկած տնտեսակերպը: Միայն ու միայն ներսում իր մարդկանց փոխադարձ կապվածության և միմյանցով անկեղծ հետաքրքրվածության հաշվին: Սա մին` մարդուն մարդ զգալու հաճույք է պատճառում, մին էլ աբորիգենային էնդեմիկ դատապարտվածության խեղճություն ներշնչում:

***
Փոքր քաղաքների մեծ զավակները… երբեք նոբելյան դափնեկիրներ չեն դառնում:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-08-29 by Karen Antashyan Զվիադ Ռատիանի | Նեգատիվ։ 20 տարի անց
  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-08-29 by Karen Antashyan Զվիադ Ռատիանի | Նեգատիվ։ 20 տարի անց
  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը

Ընթերցում

©2026 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme