Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

«Վերնատուն»․ բանաստեղծություն-մեմաստեղծությունների նոր գիրքը՝ «Չոռ»

Գրքեր | Հարցազրույց | Տեսագրություն
Posted on 2024-09-25

Ես տեսնում եմ սուպերմարկետներ, խցանումներ, դեպրեսիա, չեմ տեսնում էպիկական մայրամուտ․ Կարեն Անտաշյան․ «Վերնատուն»


Բանաստեղծ Կարեն Անտաշյանը խոսում է իր բանաստեղծություն-մեմաստեղծությունների՝ «Չոռ» վերնագրով նոր գրքի մասին։ Խոսում է լուրջ և անլուրջ բանաստեղծության սահմանի, իր ստեղծագործական խնդիրների մասին, ժամանակակից թեմաների, գրելու և անձնական փորձառության կարևորության մասին։

«Չոռը» վերնագիրը ընթերցողական ակնկալիքները չբավարարելու չարաճճիությունն է, մեկանաբանում է բանաստեղծը։ Իր բոլոր տեքստերն, ասում է, ֆեյսբուք սոցիալական ցանցում է գրել և խմբագրել՝ հետադարձ կապ ստեղծելով ընթերցողի հետ․ «մարդկանց շունչը մոտ զգալու զգացողությունը ոգեշնչում է»։

Ստեղծագործական խնդիրը՝ ինչպես միշտ գտնել բանաստեղծական նոր լեզու, որը կշարունակի լինել բանաստեղծական մեր ժամանակներում, որը լի է մեծ ողբերգություններով, անորոշությամբ ու սպառողականությամբ ։ «Ինչպես գտնել լեզու, որ բանաստեղծական չլինի, ի՞նչ թեմաներից խոսել, որոնք հակաբանաստեղծական են համարվում, բայց միևնույն ժամանակ ստեղծել պոետիկա, որը կհուզի հիմա ապրող մարդուն», – ասում է Կարեն Անտաշյանը։

Թեմաներ կան, որոնք այլևս չեն հուզում ընթերցողին։ Կարեն Անտաշյանը սուպերմարկետներում տեղի ունեցող իրադարձությունների մասին է գրում և էդտեղ ո՛չ քննադատություն կա, ո՛չ էլ հեգնանք, այլ ընդամենը այդ ամենի մեջ ու այդ ամենի հետ ապրելու դիտանկյուն։ Բանաստեղծը չպիտի խաբի ընթերցողին՝ խոսելով վեհ գաղափարներից նրբագեղ լեզվով և էպիկական շնչով, բայց իրական կյանքում՝ իր առօրյայում և կենցաղում՝ հակառակն անի։ Բանաստեղծը նախևառաջ իր անձնական փորձառության ու իր կյանքի մասին պիտի խոսի։

«Ես տեսնում եմ սուպերմարկետներ, ես չեմ տեսնում էպիկական մայրամուտ, ես տեսնում եմ խցանումներ, դեպրեսիա, անորոշություն։ Ինքդ քեզ չխաբելու ու քեզ հետ ազնիվ լինելու գլխավոր դիտանկյունը, որ կարող ես ունենալ, դա անորոշության հանդեպ տոլերանտությունն է։ Իմ տեքստերը հիմնականում այդ դիտանկյունն ունեն։ Դրանք ինչ որ բան իմացողի կամ մինչև վերջ իմացողի հայացք չէ, հակառակը՝ շփոթվածի մոլորվածի, փոքր կենցաղային դրվագների մեջ կյանքի համ ու հոտ կամ ուրախության նշաններ փնտրող մարդու հայացք է», – ասում է Կարեն Անտաշյանը։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme