Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

ԵՐԱԶԱՐԴ (հոգեդարձի հմայիլ)

Բանաստեղծություն
Posted on 2013-03-23

Ուրիշի երազում գոյանալու հմայիլ:
Սրանով մի երազի տևողությամբ հնարավոր է հաղթահարել տարածությունն ու ժամանակը՝ սիրելիի երազում հայտնվելու համար, երբ նա անհաղթահարելի հեռվում է կամ անհասանելի անցյալում: Չնայած քո՝ երազվողիդ կամոք, բայց հնարավոր է գոյանալ միայն իր՝ երազողի անցյալ և ապառնի հիշողության մարմինն առած: Իր համար այս հայտնությունը անհուն երանություն կլինի՝ թե՛ վայրի խոզի պատկերով լինես, թե՛ մերկ հրեշտակի. հայտնության ձևածումը չափազանց անկանխատեսելի է, և, ուրեմն, մոռացիր մարմինը և նոսրացիր առ է և պատրաստ եղիր թե՛ արյունահեղության, թե՛ սերմնահեղության:
Հազար տարվա մեռելի տապանակին պետք է նույն առավոտվա ցող շաղել, հետո նույն երեկոյի շաղ ցողել, հետո-հետո՝ կարմիր փետով խառնել հուր հեր կուռակը, վրան աստղափոշի ցանել, հետո էլի ծանել նույնի հակառակը, եթե հմայիլն ընթերցելիս ավելի շուտ քամին քամի ցողը, քան արևն ուտի շողը, ամեն ինչ կստացվի:

Դու՝ ծովում ներծծված աստված.
ցանկալի-անհաղորդ ինչպես սիրելիի դին – առկա,
ինչպես անապատի փոշին հյուսիսի անձրևում –
քե՛զ եմ բարևում, քե՛զ եմ բարևում:

Ամեն ինչ կրկնվում է խոսացվածի պես –
բրոնզե, ինչպես բանաստեղծի հետմահու փառքը
ու նորից, ինչպես սերմը սերմից,
արձակիր ինքնիրեն շերտաճած ժամանակը
ու ինձ ներ-ներշնչիր շեմից:

Ամեն ինչ վերադառնում է երազվածի պես –

բույրը, որով դեղձի այգին մերկանում է հարսի շորից,
գույնը, որով արևը ծիկրակում է գիշերվա վերմակի տակ,
շունչը, որով դաղձի հոգին հարություն է առնում թուրմից,
պահը, երբ հողը մինուճար սերմ է գտնում մտքում,
համը, որում գինին ու մեղրը համբույրով խառնվում են:

Խառնիխուռնվում են մինչն ու հետոն,
նախապատրաստվում են:

Մարմինն ավելի շուտ է ծնվում, քան իր անունը
և ավելի շուտ է մեռնում, որովհետև անհունը
միասեռ է, ինքն իր հետ ընթակա, անգամ
գիշերակացի կղզյակներ չի հանդուրժում
խավարում կորած ձկնորսների համար,
ոչնչի հետ նույնական,
չար ու չկամ
ամենայն տաքի հանդեպ:

Էությունը մեռնելու մարմին է փնտրում, ինչպես
իր անուն ազգանունին սպասող նորածինն ու իր
սերմնացանի ցանին սպասող հողն ու
իր թագավորի մահվանը սպասող ժողովուրդը:
Հասած մարմինը տրվում է անայլընտրանք:

Քառասուն գարուն անց մի կյանք,
հինգ ծովակ անց վեց քարափ ու
կեսգիշերն անց քառորդ լուսին
մենք միասին ենք,
մի-ա-սին:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme