Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Ամփոփվել է գրքի երևանյան 5-րդ փառատոնը. հայտնի են մրցանակակիրները

Լրահոս
Posted on 2022-10-03
Երևանյան 5-րդ գրքի փառատոնի հաղթողները

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում գրքային եռուզեռ էր. կայացել է գրքի երևանյան 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր Վահագն Դավթյանի 100-ամյակին:

Փառատոնն այս տարի նշանավորվել է գրական հանդիպումների աշխարհագրության ընդլայնմամբ. մասնակցել են անվանի գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում էին Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և ուրիշներ։

Գրքի երևանյան 5-րդ փառատոնն ամփոփվել է ավանդույթ դարձած գրական մրցանակաբաշխությամբ: Հայտարարվել էր գրական մրցույթ «Արձակ»,
«Պոեզիա», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում:

Ներկայացված ընդհանուր 165 հայտատուներից հաղթող են ճանաչվել. «Արձակ» անվանակարգում՝ Տիգրան Պասկևիչյանը, «Պոեզիա» անվանակարգում հավասար միավորներով՝ Կարեն Անտաշյանը և Մարինե Պետրոսյանը, «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Աննա Դավթյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Խաչիկ Գրիգորյանը: Հաղթողները նշել են՝ մրցանակը պարտավորեցնող է, և վստահեցրել՝ նոր ոգևորությամբ են շարունակելու ստեղծագործել:

Այս տարի առաջին անգամ սահմանվել էր նաև հատուկ մրցանակ: «Փառատոնի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, հայ դասական և ժամանակակից գրականությունը հետևողականորեն թարգմանաբար հանրահռչակելու համար» հատուկ մրցանակի է արժանացել Լիլիթ Մելիքսեթյանը:

Փառատոնի շրջանակում տարաբնույթ միջոցառումներ են տեղի ունեցել նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:

Օտարազգի գրողներին լսելը և նրանց հետ շփումները փառատոնն այս տարի կրկնակի հետաքրքիր են դարձրել՝ նմանօրինակ կարծիք են հայտնել միջոցառումների այցելուները: Հարևան Իրանից Հայաստան ժամանած Հաննան նշել է, որ հետաքրքրված է հայկական մշակույթով, իսկ գրքի երևանյան փառատոնը լավ հնարավորություն է անմիջականորեն ճանաչելու գրահրատարակչական ոլորտը Հայաստանում:

Միջոցառումների շարքում, ի թիվս շնորհանդեսների, դասախոսություն-քննարկումների, գրական հանդիպումների, կայացել է նաև հայ ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակի դափնեկիր Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում՝ «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմայով:

Փառատոնը կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչն այս տարի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն էր:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme